Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանի կողմից լրտեսություն անելու և հողերը ծախելու մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները քննության առարկա են դարձվել. Փոստանջյանը հրավիրվել էր ՀՔԾ

12/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի կողմից լրտեսություն անելու և հողերը ծախելու մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ բացատրություն տալու։ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ է գնացել՝ իրեն հուզող պատասխանները քննիչից ստանալու համար, մասնավորապես, քննիչից հետաքրքրվել է, թե կա արդյո՞ք հարուցված քրեական գործ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կողակցի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ, որի շրջանակներում վերջիններս ունեն որևէ կարգավիճակ, ինչին ի պատասխան քննիչն ասել է, որ նման տեղեկությունների չի տիրապետում։

Փոստանջյանը նաև հետաքրքրվել է, թե արդյոք քննիչն ունի ժամանակ՝ իր ասուլիսներին հետևելու համար, որ տեղեկացված է իր հայտարարությունների մասին, , ինչին ի պատասխան քննիչն ասել է, որ հետևում է, բայց ոչ իր նախաձեռնությամբ, այլ՝ ՀՔԾ պետից ստացել է զեկուցագիր՝ մամուլի ասուլիսի վերաբերյալ, ինչի հիման վրա հրավիրել է բացատրություն տալու։

ՀՔԾ-ում Զարուհի Փոստանջյանը բացատրություն չի տվել, փոխարենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ քանի որ կառույցի ղեկավարը նշանակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից և ազատվում է նրա որոշմամբ, հետևաբար, այդ մարմինը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել և այդ իսկ պատճառով հրաժարվում է բացատրություն տալուց։ Հայտարարությունից հետո քննիչը նշել է, որ ինքն անաչառ է և կրկին հորդորել է իրեն տրամադրել բացատրություններ, սակայն Փոստանջյանը կրկին հրաժարվել է։

«Եթե Հայաստանում գտնվեր գեթ մեկ անաչառ քննիչ, ապա վաղուց Նիկոլ Փաշինյանին և նրա կողակցին մեղադրանք առաջադրված կլիներ, ինչու չէ, նրանք արդեն կգտնվեին քրեակատարողական հիմնարկում, հետևաբար, եթե այդ գործողությունները չեն կատարվել, ապա ես չեմ վստահում։ Կարող են իմ բացատրությունների հիման վրա հետագայում կայացնել որոշումներ՝ կարճման մասին, որն ապագայում կխոչընդոտի նրան մեղադրանք առաջադրելու և որպես մեղադրյալ ներգրավելու գործընթացներում։ Բացի այդ՝ իմ կողմից տրամադրված ապացույցները կարող են նաև ոչնչանալ»,- նշեց Փոստանջյանը։

Փոստանջյանը նշեց, որ երկար ժամանակ է անցել, բայց Փաշինյանը և Աննա Հակոբյանը որպես մեղադրյալ ներգրավված չեն, ինչու նախկինում արդեն ներկայացված հանցագործության մասին հաղորդումներին կամ հայտարարություններին ընթացք չի տրվել, փոխարենը՝ զեկուցագրի հիման վրա են նյութեր նախապատրաստում և հրավիրում բացատրություն տալու։

Փոստանջյանը նաև չբացառեց, որ նախապատրաստվող նյութերի հիման վրա կարող է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացվել, փոխարենը քրեական գործ հարուցել իր դեմ՝ սուտ մատնության հատկանիշներով՝ հաշվի առնելով, թե ովքեր են մեր առջև կանգնածները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քալին․ «Ս-400-ի մասին որոշումը չի ընդունվել մեկ գիշերում»

Հաջորդ գրառումը

Պայթյուն սուպերմարկետում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Պայթյուն սուպերմարկետում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական