Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը տգետ է, կամ՝ քաղաքական ոչնչություն. Մետաքսե Հակոբյան

28/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ցույց տալ միջազգային հանրությանը, հատկապես՝ Թուրքիային և Ադրբեջանին, որ Հայաստանն իր ձեռքերը լվացել է Արցախից, եթե մինչ այս ինքը դա դիվանագիտորեն էր անում, ապա մեծ հավանականությամբ, հիմա իր տերերը պարտադրել են, որ ուղիղ տեքստով դա ասի, որպեսզի

վերջնականորեն Արցախի հարցը փակվի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ընթացքում արված հայտարարությանը, թե ԼՂԻՄ-ը երբեք բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ հայկական միավորում, քանի որ ԼՂԻՄ-ում ապրել են նաեւ ադրբեջանցիներ.

«Նիկոլ Փաշինյանն իր տերերի առաջ հաշվետվություն պետք է տար իր երեք տարիների գործունեության արդյունքների վերաբերյալ, մինչ այս ինքը խուսափում էր

Արցախի Հանրապետություն ասելուց, չէր այցելում Արցախ, բայց, ամեն դեպքում, այսպես ուղիղ ինքը որևէ բան դեռ չէր ասել, հետևաբար՝ իրեն այդ ուժերը ստիպեցին, որ անի հայտարարություններ, որպեսզի աշխարհը տեսնի՝ Հայաստանն այլևս որևէ կապ չունի Արցախի հետ:Մենք այստեղ գիտակցում ենք, որ դա ոչ թե Հայաստանն է, այլ՝ Հայաստանի իշխանությունները, բայց աշխարհը տեսնելու է, որ Հայաստանն իր ձեռքերը լվացել է Արցախից և Արցախի հետ կապված որևէ բանակցային գործընթաց այլևս չի լինելու»,-ասաց Հակոբյանը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հաջորդեց Արցախի նախագահի կոշտ արձագանքը, որը շեշտում էր՝ միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ցինիկ և անբռնազբոս ձևով բազմաթիվ հակահայ, ապազգային հայտարարություններ արեց, որոնք վտանգում էին Արցախը, դրանց Արցախի իշխանությունները պետք է հակազդեին, իսկ լռելու դեպքում Արցախում այլ գործընթացներ կսկսվեին, քանի որ հասկանալի կլիներ՝ Արցախի իշխանությունները ևս համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ.

«Արայիկ Հարությունյանը որպես նախագահ այլ ելք չուներ, նա պատասխանատվություն է կրում Արցախի համար, կանգնել Արցախը հանձնած, ողջ հայությանը վտանգած, այսքան զոհերի պատճառ դարձած մարդու կողքին, նշանակում է՝ հավասարապես նրա հետ կիսել այդ պատասխանատվությունը: Դեռևս 2018թ-ից, երբ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, մենք ամեն առիթով աղաղակում էինք, որ այս մարդը եկել է Արցախը հանձնելու, մեզ ահասարսուռ պատերազմ է սպասվում, սակայն որևէ մեկը մեզ չէր ուզում լսել և ընդունել, առավել ևս՝ Արայիկ Հարությանը, որն այդ ժամանակ զբաղված էր նախագահի տիտղոսը ստանալու գործընթացով, իրեն միայն դա էր հետաքրքրում: Սակայն մենք այդ ժամանակ ավելի քիչ էինք ասում, քանի Նիկոլ Փաշինյանն ախորժակ ուներ, նրա նպատակները շատ ավելի հեռու էին գնում: Մենք գիտակցում էինք, որ նա Արևմուտքից ներդրված, թուրքական շահերը սպասարկող գործակալ է: Ցավոք սրտի, Արցախի իշխանությունները սա շատ ուշ հասկացան դա, պետք է Նիկոլ Փաշինյանն ավելի պարզ խոսեր, որպեսզի հասկանային»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի մինչ այս արված հայտարարությունները ուղիղ վտանգ չէին ներկայացնում Արցախի, ապա վերջին հարցազրույցի ժամանակ արված հայտարարությունները ամփոփիչ էին, վերջնական և ուղիղ վտանգ էին Արցախի համար, որևէ դիվանագիտական մանևրումներ չէր արվում:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԼՂ կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեին պետք է մասնակցեին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը՝ ոչ միայն հայկական բնակչությունը, այլ նաև՝ ադրբեջանական, Մետաքսե Հակոբյանն արձագանքեց.

«Նիկոլ Փաշինյանը տգետ է, կամ՝ քաղաքական ոչնչություն: 1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվե արեց և ինքնորոշվեց, դա արեց բացառապես Արցախում բնակվող հայ ժողովուրդը, և որևէ երկիր կամ միջազգային կառույց չէր կարող այդ որոշումը, դա ժողովրդի միջազգային իրավունք է, ինչից օգտվեց Արցախում բնակվող հայը: Նույն հաջողությամբ՝ Արցախում ապրել են տարբեր ազգեր, պետք է այդ բոլոր ազգերը մասնակցե՞ին այդ հանրաքվեին: Ո՛չ, այդպես չի լինում, որովհետև ինքնորոշման իրավունքը Արցախում բնակվող հայերինն է եղել, և դա միջազգային իրավունք է, որը որևէ մեկը չի կարող խլել Արցախում ապրող հայի ձեռքից, այնպես, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի հասկանում, որ նման տգետ արտահայտությունն է անում, կա՛մ ուղղակի քաղաքական ոճրագործ է »,-ասաց նա:


Նշենք, որ այսօր Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստով ընդունել է «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով հայտարարության տեքստը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ հայտարարությունը հիմնականում Արցախի սուբյեկտայնության մասին է, որ որևէ մեկը չի կարող ոտնձգություն կատարել Արցախի ինքնիշխանության նկատմամբ: Հայտարարությամբ ամրագրվում է, որ Արցախի ճակատագիրը հայի որոշելուն է, այլ ոչ թե քաղաքական որևէ ուժի կամ իշխանությանը:
«Ուզում է Նիկոլ Փաշինյանը լինի, ուզում է այլ անուն-ազգանունով մեկը,ինքը չի կարող որոշում կայացնել հայության փոխարեն: Սրանով ցույց տվեցինք նաև , որ Արցախի փրկության համար մենք բոլորս միահամուռ պայքարելու ենք, որքան էլ ինձ համար ընդունելի չեն Արցախի իշխանությունները, միևնույնն է, ես գիտեմ, որ Արցախի փրկության համար մենք միասնական պետք է պայքարենք, Նիկոլ Փաշինյանը միշտ օգտվել է դրանից, որ կարողացել է մասնատել: Հայտարարությունը նաև կոչ պետք է լինի բոլորին, որ քաղաքական ինտրիգների և դիվեդենտեներ շահելու ժամանակը չէ, քանի որն վտանգված է Արցախը, վաղն ուղղակի այդ քաղաքական ուժերը չեն կարող լինել , եթե չլինի Արցախ և Հայաստան: Հիմա բոլորս պետք է համախմբվենք Արցախի և Հայաստանի փրկության շուրջ, և ողջ հայությամբ որոշենք մեր բոլորի ճակատագիրը՝ մենք մեկ պետությո՞ւ ն ենք ուզում լինել, թե՞ երկու հայկական պետություններ»,-եզրափակեց պատգամավորը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հիմա Փաշինյանը բավականին լուրջ դիսկոմֆորտի մեջ է գտնվում թե՛ ռեալ կյանքում, թե՛ վիրտուալ տիրույթում. նա որևէ մխիթարող արդյունք չունի». Վիգեն Հակոբյան

Հաջորդ գրառումը

Սա իմ երբևէ ճանաչած ամենաանբարոյական, ստախոս, կեղծավոր ու անսկզբունք արարածն է, որի ոչ մի կերպ հնարավոր չէ ՄԱՐԴ կոչել.Ղազինյան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025
Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Հաջորդ գրառումը

Սա իմ երբևէ ճանաչած ամենաանբարոյական, ստախոս, կեղծավոր ու անսկզբունք արարածն է, որի ոչ մի կերպ հնարավոր չէ ՄԱՐԴ կոչել.Ղազինյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական