Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ ձերբակալվի. հայտարարություն

21/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայ ազգի թիկունքում ընթանում են գաղտնի բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ` Հայաստանի ինքնիշխան տարածքի կարևոր ենթակառուցվածքներ Ադրբեջանին հանձնելու նպատակով»,- Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ու նշել, որ Փաշինյանը պետք է  անհապաղ ձերբակալվի։

Հայտարարության մեջ ասվում է.

Սույն թվականի նոյեմբերի 26-ին «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին ծավալուն հաղորդում։ 27.11.2020 թ․ Գլխավոր դատախազությունից հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին ուղղված նամակում նշվել է, որ ներկայացված առանձին հանգամանքների վերաբերյալ արդեն իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ուստի այն չի կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգման առարկա դարձվել։

Միաժամանակ հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սահմանադրական կարգն ու դրանով պայմանավորված Հայաստանի բոլոր բնակիչներին շարունակում է սպառնալ վտանգ․ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 118֊րդ, 119֊րդ և 155-րդ հոդվածների վերլուծությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ գործող սահմանադրական կարգավորումների համատեքստում զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, իսկ Կառավարության գործունեությունը ղեկավարող վարչապետը միայն պատերազմի ժամանակ է հանդես գալիս որպես զինված ուժերի գերագույն հրամանատար։ Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրությունը չի նույնացնում «ռազմական դրություն» և «պատերազմ» հասկացությունները. ռազմական դրություն կարող է հայտարարվել առանց պատերազմ հայտարարելու, ընդ որում, պատերազմ հայտարարելու իրավասություն ունի բացառապես Ազգային ժողովը, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ չնայած առանձին բովանդակային համընկնումներին, «ռազմական դրություն» և «պատերազմ» հասկացությունների սահմանադրական բովանդակությունը և իրավական արժեքը նույնը չէ ։
Սա ակնհայտ է դառնում նաև «Նորմատիվիրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերից, ըստ որոնց՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը, իսկ ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածում ռազմական դրության հիմքերի մեջ պատերազմը մյուս հիմքերից առանձնացված է հենց «կամ» շաղկապով։ Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտատարվել է ռազմական դրություն։ Մինչդեռ՝ պատերազմ հայտարարելու վերաբերյալ որոշում Ազգային ժողովի կողմից չի ընդունվել։ Ավելին, որեւէ պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը պատերազմ չի հայտարարվել։

Ելնելով վերոգրյալից, ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակի բացակայության հիմքով Վարչապետը չէր կարող համարվել գերագույն հրամանատար և, ըստ այդմ էլ, արձակել հրամաններ՝ կապված ռազմական գործողությունների հետ։ Մինչդեռ սեպտեմբերի 27-ից առ այսօր Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն տալիս է ակնհայտ ապօրինի հրամաններ, այլև՝ այդ հրամանների կատարման արդյունքում, առանց որևէ համապատասխան իրավական հիմքի՝ օրենքի և/կամ միջազգային պայմանագրի, տեղի է ունենում գծանշում, որով ակնհայտ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, վտանգի տակ է դրվում առավելապես ՀՀ անբաժանելի մաս կազմող Սյունիքի մարզի բնակիչների կյանքը և առողջությունը՝ անտեսելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության պահանջը․ «Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով»։ Միաժամանակ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է, որ հակամարտող կողմերի զինված ուժերը կանգ են առնում այնտեղ, որտեղ գտնվում են ստորագրման պահին, և սահմանվում է հստակ ժամանակացույց ՀՀ և ԱՀ զինված ուժերը երեք շրջաններից դուրս բերելու համար:

Հայտարարության մեջ որևէ խոսք չկա ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ մասում տեղակայված ՀՀ զինված ուժերիդուրս բերման, ինչպես նաև խաղաղ բնակչության տարհանման մասին, իսկ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների հետագա ճշգրտումը կարող էր դառնար եռակողմ բանակցությունների առարկա: Սահմանների ճշգրտման նպատակով Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, որևէ բանակցություններ չեն ընթացել, չեն ձևավորվել օրենքով նախատեսված միջպետական հանձնաժողովներ, որևէ իրավական ակտով հստակեցված չէ այդ սահմանի անցնելու կոնկրետ գծանշումները:

Մինչդեռ՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ՀՀ զինված ուժերը դուրս են բերվել ՀՀ Սյունիքի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներից, Ադրբեջանին են հանձնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ մտնող ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ` փաստացի խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը: Սա փաստում է այն մասին, որ պետական դավաճանությունը չի ավարտվել, շարունակվում է մինչ օրս և եթե այն չկասեցվի, չխափանվի հիմա, ապա անխուսափելիորեն հանգեցնելու է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմաններին գտնվող նոր բնակավայրեր և ենթակառուցվածքներ Ադրբեջանին հանձնելուն: Այլևս փաստ է, որ Հայ ազգի թիկունքում ընթանում են գաղտնի բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ` Հայաստանի ինքնիշխան տարածքի կարևոր ենթակառուցվածքներ Ադրբեջանին հանձնելու նպատակով: Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ այդ այդ ստվերային բանակցություններին Ռուսաստանը չի մասնակցում և սահմանափակված է միայն բանակցությունների արդյունքներով պայմանավորված սահմաններում խաղաղապահ ուժեր տեղակայելով…
Ելնելով վերը նշվածից, սույն քրեական գործով վարույթն իրականացնող մարմնից և գլխավոր դատախազից պահանջում ենք ղեկավարվել բացառապես քրեական դատավարության օրենսդրության պահանջներով, ըստ այդմ էլ՝ անհապաղ ձերբակալել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից ղեկավարվող հանցավոր բանդայի մյուս անդամներին:
Ձերբակալումը, նախ և առաջ, իրավաչափ նպատակ ունի կանխելու, խափանելու և ընդհատելու շարունակվող պետական դավաճանությունը, կանխարգելելու ՀՀ տարածքի Ադրբեջանին հանձնելու շարունակվող հանցավոր գործընթացը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տավուշի մարզպետը տավուշցիներին հորդորել է չանհանգստանալ

Հաջորդ գրառումը

Տպագրվել է «Հակոբ Հովնաթանյան» թվայնացված-վերականգնված ֆիլմի նոր ժապավենային տարբերակը

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025
Միջազգային

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025
Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Տպագրվել է «Հակոբ Հովնաթանյան» թվայնացված-վերականգնված ֆիլմի նոր ժապավենային տարբերակը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է «Հետք» լրատվականի հոդվածին, որն առնչվում էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդու՝ Ռոբերտ Աբազյանի կողմից...

ԿարդալDetails

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական