Կիրակի, 26 Հուլիս, 2026

Նիկոլ Փաշինյանը չի ներելու ո՛չ Օնիկ Գասպարյանին, ո՛չ հայտարարության տակ ստորագրած 40 հոգուն.Տիգրան Քոչարյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը պնդել է, որ  ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ավելի վաղ պետք է քայլեր ձեռնարկեր՝ կանխելու  Նիկոլ Փաշինյանի գործողությունները: Քոչարյանի խոսքով՝ եթե Օնիկ Գասպարյանը հիմա էլ քայլեր չձեռնարկի, դա կանի Նիկոլ Փաշինյանը:

«Օնիկ Գասպարյանը որոշակի քայլեր պետք է ձեռնարկեր պատերազմի 3-րդ օրը, երբ զգուշացրեց Փաշինյանին, որ չենք ձգում, և պետք է դիվանագիտական ճանապարհով կանգնեցնել պատերազմը, այն ժամանակ, երբ հոկտեմբերի 18-ին թե 19-ին Ռուսաստանը առաջարկեց կանգնեցնել, և այն ժամանակ դեռ Շուշիի հարց չկար, այդ ժամանակ Օնիկ Գասպարյանը պետք է ձերբակալեր Նիկոլ Փաշինյանին, նոյեմբերի 9-ին դա պետք է աներ, հիմա չգիտեմ՝ ինքը դի՞նջ է, թե՞ ուրիշ ձև էր մտածում, եկել է հասել  էս վիճակին:

Օնիկ Գասպարյանը պետք է, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչի, Նիկոլ Փաշինյանը չի ներելու ո՛չ Օնիկ Գասպարյանին, ո՛չ հայտարարության տակ ստորագրած 40 հոգուն: Բոլորի հետևից գալու են, բոլորի գլխին ինքը սարքելու է և տեսնելու է իրենց բանտում»,- ասել է Տիգրան Քոչարյանը:

168.am