Ինձ թվում է՝ հայտնի փաստ է, որ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, ինչպես նաև ԱՊՀ մյուս ղեկավարները, հրավիրվել էին արարողակարգային միջոցառումներին, և, ինչպես հասկանում ենք, պլանավորել և պլանավորում է գալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին Հայաստանի վարչապետի մասնակցության վերաբերյալ հարցին։
«Սակայն այս տեղեկատվության հաստատման համար, իհարկե, մենք պետք է կապվենք Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի և, իհարկե, հայկական կողմի հետ։
Ինչ վերաբերում է ռազմական անձնակազմերի մասնակցությանը,…ապա, ընդհանուր առմամբ ես ասացի, որ նախատեսվում է տարբեր երկրներից ռազմական անձնակազմերի մասնակցություն, բայց մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, քանի որ նրանք են զբաղվում շքերթի նախապատրաստական աշխատանքներով», – հավելել է Զախարովան։