Քաղաքագետ Վարդան Բալյանը գրում է. «Ամերիկյան հարվածը իրանական միջուկային օբյեկտներին աշխարհակարգային փոփոխությունների նոր մեկնակետ է դառնալու։ Թրամփը փաստացի լեգիտիմացրեց Իրանի և միջուկային տերություն դառնալու հավակնություններով այլ պետությունների իրավունքը ռազմական ատոմի ծրագիր ունենալու։
Երկրորդ, ապալեգիտիմացրեց Մերձավոր Արևելքում Իսրայել պետության գոյաբանական իրավունքի հիմքը տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների համար։ Երրորդ, ակնհայտ դարձրեց, որ երեք աշխարհամարտերի արդյունքներով ձևավորված աշխարհակարգը՝ ԱՄՆ֊ի և հավաքական Արևմուտքի հեգեմոն տիրապետության ներքո գոյաբանական խնդիր է ստեղծում մնացյալ աշխարհի համար։
Հայաստանը պետք է հասկանա, որ տեկտոնիկ տեղաշարժեր են սպասվում մոտալուտ ապագայում և մեր, որպես պետություն ու ժողովուրդ, ապրելու իրավունքի որևէ երաշխիք այլևս կայուն չէ։ Նիկոլ – հականիկոլ ապուշածին առաջնությունը դադարեցնել է պետք»։