Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ շատերը կապում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բեռնում ունեցած ելույթի հետ. Վահե Հովհաննիսյան

31/05/2025
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ինչ է ասել Վեհափառը, ինչ է ասել Նիկոլը, ինչ պետք է անենք մենք» խորագրով հոդված է հրապարակել «այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

Հոդվածը՝ ստորև.

Նիկոլի և իր մի քանի հոգու արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ շատերը կապում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բեռնում ունեցած ելույթի հետ։

Երկու անգամ ամենայն ուշադրությամբ լսել եմ Վեհափառի ելույթը, որի հիմնական կետերն են.

1. Սանձազերված պատերազմի հետևանքով հայաթափվել է Արցախը, և այսօր մարդիկ զրկված են իրենց բազմադարյա հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքից

2. Արցախի տարածքում կա հոգևոր պատմամշակութային ժառանգության ոչնչացման իրական վտանգ, և դրա դեմը պետք է առնել։

3. Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ունի ոտնձգություններ

4. Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համար առաջ է քաշում նորանոր պահանջներ

5. Բաքվում ունենք ռազմագերիներ, որոնք դատվում են շինծու գործերով՝ միջազգային նորմերի աղաղակող խախտումներով։

6. Արցախահայությունն իրավունք ունի վերադառնալու իր բնակավայրերը՝ խաղաղ ապրելու։

Այս դրույթներն իրականում պետք է լինեին աշխարհիկ իշխանությունների, պաշտոնական Երևանի օրակարգում։ Սա կլիներ նորմալը։ Բայց չկան։ Հիմա Վեհափառը Հայոց եկեղեցու անունից սա միջազգային լսարանի առաջ ձևակերպում է։

Ուրիշ ի՞նչ անի։ Այսօր միջազգային որևէ ատյանում հարգանք չունենք, աջակցություն չունենք, որևէ դաշնակից չունենք։ Եկեղեցի՞ն է մեղավոր։

Ալիևն ու Էրդողանը Լաչինում միջազգային օդանավակայան են բացում, մենք ինչո՞վ ենք զբաղված։

«Դիմակների պատռման» բրենդը

Այդ իբր «դիմակների պատռման» ժանրը Նիկոլի բրենդն է։ Սկզբում բանակի հրամկազմի և գեներալների թեման էր, հետո՝ 25 տարվա բանակցային էության։ Հետո, կհիշեք, պատերազմից օրեր առաջ Պետրոսի հետ նրա եթերի անոնսն էր պտտվում՝ թե բա էնպիսի բաներ կհրապարակեմ, որոնք Ալիևի իշխանությունը անհուսորեն կապակայունացնեն, հեղափոխություն կարտահանեմ Ադրբեջան։ Դրանից հետո պատերազմն էր։ Նախքան դա «պատռել էինք» դատարանների «դիմակները», հետո՝ ՍԴ-ի։ Հիմա եկեղեցու հերթն է։ Սրա վերջը լինելու է Հայաստանի՝ որպես պետության, «դիմակի» վերջնական պատռումը։

Մենք այս պայմաններում ունենք մեկ անելիք՝ զսպող մեխանիզմներ ստեղծել, և հասկանալով, որ սա գնում է պետության դեմոնտաժի՝ ձևավորել լուրջ համակարգեր։

Պետք է հայտարարել 100 տոկոսանոց մորատորիում, կտրուկ դադարեցնել ներընդդիմադիր լարվածությունը, ձևավորել լայն ճակատ, որը մի քանի պարզ ուղերձներով ինտենսիվ երկխոսության մեջ կմտնի սեփական ժողովրդի հետ։ Ու նաև՝ պետական համակարգի, նաև՝ այս պահին իշխանության թիմում եղածներից շատերի, որոնք գիտակցում են այս պրոցեսի ամբողջ վտանգավորությունը։

Եվ մի կարևոր բան. այսօր սխալ է հարցադրումը, թե՝ ինչ պիտի անի եկեղեցին։ Տվյալ դեպքում եկեղեցին մենք ենք. մենք եկեղեցում կնքում ենք մեր երեխաներին, ստեղծում ենք ընտանիքներ, վերջին հրաժեշտն ենք տալիս մեր հարազատներին, հազար ու մի խնդիրներով, մտատանջանքներով գնում ենք եկեղեցի՝ աղոթում, շփվում հոգևորականի հետ, եկեղեցին այն սպասավորներն են, որոնք պատերազմից հետո բառիս բուն իմաստով փրկեցին տասնյակ հազարավոր ընտանքիների՝ օգնելով վշտից չխելագարվել։

Հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մենամարտ Էջմիածնի հետ». ինչպես Փաշինյանի հաղթանակը կարող է բոնուս դառնալ նաև Բաքվի համար. Minval

Հաջորդ գրառումը

Թուրք-ադրբեջանական տանդեմին դուր չի եկել այս Շվեյցարիայի ժողովն ու դրա րդյունքը, հետևաբար հրամայեցին իրենց կամակատարին, որպեսզի հարձակվի Հայ Եկեղեցու վրա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025
Նորություններ

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025
Նորություններ

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
Հաջորդ գրառումը

Թուրք-ադրբեջանական տանդեմին դուր չի եկել այս Շվեյցարիայի ժողովն ու դրա րդյունքը, հետևաբար հրամայեցին իրենց կամակատարին, որպեսզի հարձակվի Հայ Եկեղեցու վրա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Մենք պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում։ Պատրաստ ենք այդտեղ ևս մեր...

ԿարդալDetails

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025

«Աջափնյակ» մետրոյի կայարանը կառուցվելու է, մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել շինարարության մրցույթը. Ավինյան

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական