Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նժդեհին ազատազրկող չեկիստների ժառանգները․ իրենց երեխաներին ամոթ ժառանգողները․ Politik.am

23/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Politik.am-ը գրում է․ Այօրվա ձերբակալությունների մասին լրահոսային հրապարակումների հետեւելով, հետեւյալ հռետորական հարցադրումն է ակամա առաջանում․ օրինակ ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը արդյոք կձերբակալեին Գարեգին Նժդեհին, այո-այո, Գարեգին Նժդեհին, եթե վերջինս ապրեր մեր ժամանակներում ու հիմա փորձեր Նիկոլ Փաշինյանից փրկել Սյունիքը կամ Լեռնահայաստանը։

Որքան էլ հարցը հռետորական հնչի, սակայն այն իրականությունը որ կա այժմ Հայաստանում, այն իրականությունը, որ կա Սյունիքի շուրջ եւ այն «խաղերը» որոնք խաղացվում են Սյունիքի առնչությամբ Հայաստանի իշխանությունների կողմից, մոտավորապես նույնն են, ինչ հեռավոր 1920-21 թթ, երբ կրկին կենաց մահու պայքար էր մղվում Սյունիքի համար՝ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ։ Այն ջանասիրությունը, որով, ինչպես Գեղամ Մանուկյանն է նկատում երեք պատերազմում չծնկած շուռնուխցուն են ստորացնում հիմա, որպեսզի «մոլագարը- (իմա՝ Նիկոլ Փաշինյանը)- տեսնի ու իրեն բավարարված զգա», նույնիսկ ադրբեջանցիների մոտ կարող է զարմանք հարուցել։Ինչ է ստացվում․ 44-օրյա պատերազմից անցել է մոտ վեց ամիս։ Պատերազմի ավարտի արդեն հաջորդ օրն իսկ խոսվում է պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների մասին թե մամուլում թե հանրային-քաղաքական տարբեր ֆորմատներում։ Սակայն ոչ Ոստիկանությունը, ոչ Դատախազությունը, ոչ ԱԱԾ-ն ոչ այլ ուժային կառույց մատը մատին չի տալիս, որպեսզի այդ հանցագործությունների հետ կապված ինֆորմացիաներին ընթացք տա։ Բայց բավական է, որ Նիկոլ Փաշինյանն օրինակ հիստերիկանա, եւ բոլորը մի մարդու նման «հավսար-զգաստ» պատվի առած լծվել են «նրան բավարարելու «սրբազան պարտականությանը»»։

Սա արդեն ոչ միայն անթույլատրելի է առհասարակ, այլ նաեւ վիրավորական է ողջ ուժային համակարգի եւ այդ համակարգում աշխատող ամեն մի աշխատակցի համար։ Ու սա տեսնելով, կարելի է վստահաբար ասել, որ եւ Վահե Ղազարյանը, եւ Հայկ Գրիգորյանը, եւ Արմեն Աբազյանը, եւ Արթուր Դավթյանը, եթե Նժդեհն այսօր ապրեր, անպայման կձերբակալեին նրան, բանտ կնետեին, սովետական չեկիստներից ավելի վատ ձեւով նրա հարցերը կլուծեին, հատկապես, որ դա ոչ միայն Նիկոլ Փաշինյանին կգոհացներ, այլ նաեւ կգոհացներ Նիկոլ Փաշինյանի «կիրթ» ու «կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիեւին, ով անհուն թշնամանք ու ատելություն է տածում Հայաստանի, Հայ ժողովրդի ու հատկապես՝ Նժդեհի հանդեպ։

Հ․Գ․ Վստահաբար կարելի է ասել, որ ԱԱԾ տնօրեն Աբազյանի և գլխավոր դատախազ Դավթյանի երեխաները ամոթով են շրջելու և հայ տեսնելիս առնվազն պետք է փոխեն իրենց ճանապարհը։ Իրենց հայրերի թողած ժառանգությունն էլ այդպիսին է լինելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքի «օրակարգը» շահարկելով՝ փորձ է արվում Հայաստանի ուշադրությունը շեղել Արցախի հիմնախնդրից․ Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Լելե-Թեփեն գրավել ենք, չենք պահել. մի առանձին գումարտակ ոչնչացավ, 400-ից 500 զոհ տվեցինք. Վովա Վարտանով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025
Նորություններ

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025
Հաջորդ գրառումը

Լելե-Թեփեն գրավել ենք, չենք պահել. մի առանձին գումարտակ ոչնչացավ, 400-ից 500 զոհ տվեցինք. Վովա Վարտանով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական