Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ներքին Խնձորեսկի բոլոր տղամարդիկ դատվում են. 168 ժամ

08/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ անց Գորիսի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի մեր ժամանակների ամենաաբսուրդային դատական գործերից մեկը:

Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղում, որտեղից թուրքն ընդամենը 600 մետրի վրա է, ապրում է 36 ընտանիք ու այդ 36-ից 34 ընտանիքի տղամարդիկ այսօր ամբաստանյալի կարգավիճակ ունեն եւ նրանց սպառնում է 2-7 տարի ազատազրկում։

Սեփական համագյուղացիներին դատի է տվել Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը։ Արզանյանը 2005 թվականից Ներքին Խնձորեսկի գյուղապետն էր, ով, ասում են, սկզբում Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի նկարը ծոցագրպանում էր ման գալիս, բայց 2018-ին լույսի արագությամբ դառնում է գյուղի առաջին «Սերժ մերժողն» ու միակ ՔՊ-ականը։

Ու սույն շուստրի՝ այլեւս նախկին գյուղապետը, տարիների ընթացքում հասցնում է կեղծ, ապօրինի աճուրդներով, որոնցից գյուղացիները տեղյակ չեն եղել, իր մերձավորների անուններով սեփականաշնորհել գյուղի ամբողջ 474 հեկտար վարելահողը։ Համառ պայքարից հետո գյուղացիներին հաջողվում է 200 հեկտարը պոկել Մարտուն Արզանյանի ձեռքից, իսկ կեղծ աճուրդներով յուրացված 274 հեկտարը, ըստ գյուղացիների, շարունակում է մնալ Մարտունի կլանի տիրապետության տակ։

Փաստորեն, գյուղի Մարկիզ Կարաբասը գյուղի բոլոր տղամարդկանց դատի է տվել, որովհետեւ գյուղացիները, ովքեր սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունից հետո դավթարներով դիմումներ են ուղղել թավշյա իշխանություններին եւ իրենց ասել են՝ «հեսա Պապիկյանը կգա ու հարցը կկարգավորի» ու Պապիկյանն այդպես էլ ի եկել, դե, գյուղացիներն էլ որոշել են արդարության սկզբունքով թույլ չտալ Մարտունի կլանին շահագործել ապօրինաբար զավթված հողերը. իրենք մշակել են, իրենք հավաքել ու պահեստավորել են բերքը՝ ցորեն, գարի, խոտ՝ մինչեւ դատարանը կորոշի ապօրինի աճուրդների հարցը։

Բայց այսօր, ժամը 12-ին, Գորիսի դատարանում քննվելու է ոչ թե Մարտուն Արզանյանի կողմից տարիներ շարունակ կեղծ աճուրդներով գյուղի ողջ վարելահողերի սեփականաշնորհման, այլ համագյուղացիների հետ այդ հողերից ստացված բերքը չկիսելու հարցը։

Գյուղացիները մեղադրվում են ինքնիրավչության եւ բռնություն գործադրելու մեջ։

Հենց նոր խոսեցի Ներքին-խնձորեսկցիների հետ՝ մի բաժակ սուրճ էին խմում, որ գնան Գորիս՝ դատվելու։

Իսկ թուրքը գյուղից 600 մետր այն կողմ է, եւ երկու անգամ գյուղացիները գյուղի մթերային խանութում թուրք են բռնացրել։

Թե ինչքա՞ն կտեւի դատական այս աբսուրդը, պարզ չի, բայց մինչ պարզվի Մարկիզ-Կարաբաս-Մարտուն Արզանյանի՝ ապօրինի զավթված վարելահողերի գարու ու ցորենի ճակատագիրը, գյուղի ինքնապաշտպանությունը մնալու է կանանց եւ երեխաների վրա, ովքեր վերջերս գյուղում 600 ծառ էին տնկել՝ որպես ինքնապաշտպանական պատնեշ, որպեսզի թուրքն իրենց տների անցուդարձին չկարողանա հետեւել»։

Աղբյուրը` 168 ժամ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մեր գյուղը հերոսական գյուղ է, թուրքից չի վախենում, կարո՞ղ է մի դատվելուց վախենա». Ներքին Խնձորեսկի գյուղապետ

Հաջորդ գրառումը

Մանկատան ո՞ր սաներին է նվիրատվությամբ բնակարան հատկացվելու․ պարզաբանում են նախարարությունից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ն 72 ժամվա ընթացքում կմտնի պատերազմի մեջ, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագիրը. Financial Times

03/02/2026
Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Ապրիլից ատոմակայանը վերանորոգման նպատակով  հինգ ամսով դուրս կբերվի էներգահամակարգից. Խուդաթյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Մանկատան ո՞ր սաներին է նվիրատվությամբ բնակարան հատկացվելու․ պարզաբանում են նախարարությունից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական