Շաբաթ, Նոյեմբերի 8, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նա առաջինն է շարժասայլակի վրա տեղադրել կինոխցիկը

04/12/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1971 թվականի օգոստոսյան մի օր խմբագրություն զանգահարեցին Կինեմատոգրաֆիստների միությունից և հայտնեցին, որ Երևան է ժամանել Ռուբեն Մամուլյանը: Օգոստոսյան ծանր տապը կարծես կրկնապատկվեց: Առաջին անգամ պետք է տեսնեի համաշխարհային կինոյի հայ լեգենդին: Նա Մոսկովյան միջազգային կինոփառատոնի մասնակից էր: Մեկ այլ հայորդու` ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Լև Կուլիջանովի օժանդակությամբ իրականացվել էր Մամուլյանի վաղեմի երազանքը` առաջին անգամ այցելել Հայաստան:

Անկեղծ ասած՝ նրա հետ հարցազրույց վարելու իրավունք ինձ չվերապահվեց: Հենց սկզբից կինոչինովնիկներից մեկը (անունը չեմ ուզում տալ) ասաց, որ այդ մասին «Ֆիլմ» թերթում հարկ չկա տպագրել, որովհետև այցը մասնավոր բնույթ է կրում: Չնայած հետագայում անդրադարձի ձևը գտնվեց… Այն էլ ասեմ, որ ամերիկահայ մեծահամբավ կինոռեժիսորին իր ցանկությամբ այդ օրերին ուղեկցում էին Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Լաերտ Վաղարշյանի տիկին Կատարինե Սաղաթելյանը և միության աշխատակից, Մամուլյանի և մեր բոլորի կողմից սիրված Աիդա Միրաքյանը:

Կինոգործիչների նեղ շրջապատում մեկ-երկու հանդիպման ժամանակ Ռուբեն Մամուլյանը պատմում էր Հոլիվուդում իր գործունեության, Գրետա Գարբոյի (ի դեպ, առաջինը Մամուլյանին էր հաջողվել քմահաճ կինոաստղին փորձնական նկարահանումների բերել), Մառլեն Դիտրիխի մասին:

Նա բարձր էր գնահատում այն ֆիլմերը, որոնք համամարդկային արժեք էին ներկայացնում: Այդօրինակ կինոարվեստի ներկայացուցիչներից նշեց իր բարեկամ` ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի ֆիլմերը: Նա շեշտեց, որ ինքը կողմնակից է ռեալիստական, ճշմարիտ կինոարվեստին և ընդգծեց, որ ճշմարիտն այն արվեստն է, որը ծառայում է մարդուն: Հպանցիկ ձևով անդրադարձավ նաև, թե ինչպես է 1957 թվականին խզել իր կապերը հոլիվուդյան պրոդյուսերների հետ և դրանից հետո ֆիլմ չի նկարահանել:

Անվերջ բախումների և ինտրիգների ժամանակ նա մշտապես հայի արժանապատիվ կեցվածք ու պահվածք է ունեցել: Մոսկովյան փառատոնի շրջանակներում նա դիտել էր Յու.Օզերովի «Ազատագրում» ֆիլմը և բարձր գնահատեց հատկապես կինոյի մասշտաբայնությունը: Հայկինոյից գիտեր Բեկնազարյանին, դիտել էր «Նամուս»-ը, «Պեպո»-ն: Այդ օրը երեկոյան, Տերյան 2-ի «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենի դահլիճում Մամուլյանի համար ցուցադրվեց Արման Մանարյանի «Կարինե» ֆիլմը, չնայած սկզբում նախատեսված է «Տժվժիկը»: Նա մի տեսակ զարմացած էր, որ Հայաստանում «Կարինեի» նման հետաքրքիր ֆիլմ էր ստեղծվել: Ավելին՝ «Կարինեն» Մամուլյանը դասեց նմանատիպ միջազգային լավագույն ֆիլմերի շարքը:

Հետո նշեց, որ իր 70-ամյակի կապակցությամբ, տևական մոռացությունից հետո ԱՄՆ-ում, Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Եգիպտոսում, Լիբանանում տեղի են ունենում իր նկարահանած ֆիլմերի ցուցադրումներ:

Եթե չեմ սխալվում, միութենական կինոպրոկատը մեզանում թողարկել էր «Քրիստինե թագուհին» (1933թ.), «Արյուն և ավազ» (1941թ.) ֆիլմերը:

Մամուլյանին մեծ հռչակ էր բերել «Զորոյի նշանը» կինոնկարը, որը հաջողությամբ ցուցադրվել է ամբողջ աշխարհում: Նա համարվում էր Ամերիկայի 5 հայտնի ռեժիսորներից մեկը:

Նա առաջինն էր, որ համադրել է երեք գործողություն` պատկեր, խոսքը և երաժշտական ձայնը:

Առաջինը Մամուլյանն էր շարժասայլակի վրա տեղադրել կինոխցիկը:

Առաջինն էր, որ լիամետրաժ գունավոր ֆիլմ նկարահանելով, ընդգծեց գույնի և դրամատուրգիայի միասնությունը:

Մամուլյանը Ամերիկայում առաջինն էր, որ դրամատիկական թատրոնի դպրոց ստեղծեց:

ՓՈՔՐԻԿ ՏԵՂԵԿԱՆՔ

Մամուլյանը ծնվել է 1897 թվականին, Թիֆլիսում, ռուսական բանակի սպա, հետագայում բանկիր Զաքարե Մամուլյանի և ճանաչված դերասանուհի Վերժինե Մամուլյանի ընտանիքում: Նրանց տանը թատրոնի պաշտամունք է եղել, փոքր հասակից հաճախել է թատրոն: Մամուլյանների մոտ մշտապես հյուրընկալվել են Սիրանույշը, Աբելյանը, Զարիֆյանը, Փափազյանը: Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո Լևոն Քալանթարի հետ Թիֆլիսում մի որոշ ժամանակ ստուդիա են բացել: 20-ականներին մեկնել է Մոսկվա, սովորել համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, զուգահեռ վարպետության դասերի հաճախել Վախթանգովի դրամատիկական ստուդիայում:

Այդ տարիներին Ռուսաստանն ալեկոծվում էր կռիվների, Անդրկովկասը` հեղափոխությունների ցնցումներից: Հեռատես ու խորամիտ մոր` Վերժինե Մամուլյանի հետ սկզբում մեկնում են Փարիզ, հետո` Լոնդոն, իսկ հետագայում` ԱՄՆ:

Հայ իրականության մեջ Ռուբեն Մամուլյանը առաջինն է եղել, որ իր ազգը, հայ ժողովրդին ամենամասսայական արվեստի` կինոյի միջոցով ճանաչել է տվել ու ներկայացրել ամբողջ աշխարհին:

«Ֆիլմ» թերթի գլխավոր խմբագիր  Ռոբերտ Մաթոսյանի հուշերից

Լուսանկարում.- ձախից Կատարինե(Կատյա) Սաղաթելյանը, Ռուբեն Մամուլյանը և Աիդա Միրաքյանը Դիլիջանի ճանապարհին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բա եթե այդքան լավ եք աշխատում, ինչո՞ւ է ձեր համակարգը տրաքում. Բաբկեն Պիպոյանը՝ քաղաքապետարանի տրանսպորտային «բարեփոխումների» մասին

Հաջորդ գրառումը

Կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը. ինչպես կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը. իմ սխալը. Փաշինյան

08/11/2025
Նորություններ

Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները. Փաշինյան

08/11/2025
Նորություններ

2026-ի ընտրություններից առաջ նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին. Էդմոն Մարուքյան

07/11/2025
Նորություններ

Լավրովը ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկել է հրադադար՝ առանց հայկական ԶՈւ-ն շփման գծից դուրս բերելու. Բայրամով

07/11/2025
Հաջորդ գրառումը

Կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական