Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց («կարցեր»), քանի որ ՔԿՀ-ում բացակայել է հացադուլ անցկացնելու համար նախատեսված առանձին խուց։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հունվարի 9-ին դատարանը ևս երեք ամսով երկարացրել է քաղբանտարկյալներ, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Ալեն Սիմոնյանը նրանց ասել էր «շան լակոտներ», տղաներն էլ եթերում պատասխանել էին նրա վիրավորանքին։





