«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատասխանել է «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին:
«9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ:
Հասանելիք աշխատավարձս ուղղվել է էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե:
Խնդրում եմ “փաստեր” նշելուց մի նշեք այնպես, որ դրանք մարդկանց հատուկ շփոթության մեջ գցեն:
Շնորհակալություն»,-սոցցանցի իր էջում նշել է Կարապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել էր.«ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահը 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 347.585.015,00 (երեք հարյուր քառասունյոթ միլիոն հինգ հարյուր ութսունհինգ հազար տասհինգ) ՀՀ դրամ աշխատավարձ (հարկերը ներառյալ)։
Ընդ որում, միայն 2024թ. սեպտեմբերին վարձատրվել 73.253.765,00 ՀՀ դրամով, իսկ մարտ, հունիս և դեկտեմբեր ամիսներին վարձատրությունը կազմել է ամսական 70.393.750,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):
Եվ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն «իրենց ձևով» ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»: