Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 1-ից կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար՝ այս պաշտոնում փոխարինելով Ենս Ստոլտենբերգին, որը ՆԱՏՕ-ն գլխավորել է վերջին տասը տարում, գրում է Bloomberg-ը:
57-ամյա Ռյուտեն, որը նախկինում ծառայել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնում, պատրաստվում է առաջին ասուլիսն անցկացնել որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։