ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. «Ռուսաստանը ապակայունացնող ուժ կմնա Եվրոպայում և աշխարհում… Նրանք պատրաստվում են երկարատև առճակատման։ Մենք չենք կարող միամիտ լինել։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ռումինիայում անցկացվող պաշտպանական արդյունաբերության ֆորումում։
Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է իր արևմտյան սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին: Դաշինքը ընդլայնում է իր նախաձեռնությունները և դրանք անվանում «ռուսական ագրեսիայի զսպում»:





