Ալեքսեյ Նավալնին բանտում մահանալուց առաջ պետք է մասնակցեր գերիների փոխանակմանը. ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Հիշեցնենք, որ այսօր գերիների խոշոր փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Ռուսաստանը ազատ է արձակել 16 մարդու, իսկ ԱՄՆ-ը՝ 8։