Իշխանությունները հիսթերիայի մեջ են։ Տեսնում են, որ ինչ «բարի լուր» էլ ասում են՝ էլ թոշակ են բարձրացնում, էլ «Թրիփն» են գովազդում, հանրությունը չի հավատում մանիպուլյացիաներին։
Իշխանության ներկայացուցիչները, բարձր պաշտոնյաներն ամենօրյա ռեժիմով տեսանյութեր են նկարում ու տարբեր թեմաներից խոսում։
Չի անցնում, չի աշխատում։ Ժողովուրդը չի հավատում, չի վստահում։ Կարճ ասած՝ զզվում է արդեն այս ամենից։
Նախընտրական տեխնոլոգիան կանգ առավ ամուսնալուծության վրա։
Մի քանի օր առաջ էին հայտարարել՝ «մեր քաղաքացիական ամուսնությունն ավարատված է»։ Ու դրան հաջորդեց՝ «բաժանվում ենք»։
Սա նշանակում է, որ իշխանությունները ճգնաժամի մեջ են։ Վերարտադրվելու համար դիմում են ժողովրդի վրա հոգեբանորեն ազդելու զանազան միջոցների, որոնցից մեկն էլ սա է՝ ստեղծել «ամուսնալուծվածների» կերպարներ։
Հատկապես որ Աննա Հակոբյանը, ըստ իր հրապարակման, միանձնուհու կենսակերպ վարելուց 5 րոպե է պակաս։
Ու զարմանալի չի լինի, եթե մոտ օրերս Աննա Հակոբյանը հայտարարի, որ միացել է ինչ-որ կուսակցության, ու վարչապետի թեկնածուն ինքն է։





