Իտալիա այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, մասնակցել է 2021թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը, վեցերորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում, շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեին:
Մրցանակաբաշխությանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներին՝ նշելով, որ «Ավրորա»-ն մեկնարկից ընդամենը մի քանի տարի անց դարձել է ոչ միայն կարևոր իրադարձություն, այլև՝ կարևոր ինստիտուտ։
«Երախտագիտությունս եմ հայտնում այն անձանց, ովքեր սկսեցին այս գաղափարն ու այն դարձրին մեծ նվաճում։ «Ավրորա»-ի հիմնադրումն արդեն իսկ մեծ նվաճում է,- ասել է նախագահը։ -Ես նաև հպարտ եմ, որ «Ավրորա» շարժումը հիմնադրվել է երեք հայերի՝ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից։ Իրենց կյանքի ընթացքում նրանք շատ բաների են հասել, սակայն նրանք յուրահատուկ գործ են արել՝ հիմնելով «Ավրորա»-ն»։
Կարդալ ավելին՝ bit.ly/3uWnutU
#Armpresident #ArmenSarkissian #AuroraPrize