Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նաիրին հրաժարվեց գերի ընկնելուց, հեռախոսը փոխանցել է ընկերոջն ու ասել. «Ներիր, մա՛մ, ես չկարողացա վերադառնալ»

08/03/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում է  կատարվել արցախյան պատերազմում զոհված 19-ամյա Նաիրի Ղուկասյանի մասին:

«19-ամյա Նաիրի Ղուկասյանն էլ սրբադասվեց… նրա մասունքն էլ հինգ ամիս անց վերադարձավ, այսօր հանգրվանեց հայրենի քաղաքի պանթեոնում:

Մեկ օրվա մեջ քաղաքն իր գիրկն առավ երեք անմահացած հերոսի մասունք:

Լրիվ պատանի, բայց ինձ ցնցեց Նաիրիի ուշագրավ վարքը՝ զոհվելուց առաջ:

Նաիրին վիրավոր էր, 250-300 հոգանոց ջոկատը Ֆիզուլիի տարածքում հայտնվել էր ծուղակում և ռմբակոծվել թշնամու կողմից:

Երբ թշնամու ջոկատն արդեն գերեվարում էր ողջ մնացած 40-50 հոգի մեր զինվորին, Նաիրին, ով թեթև վիրավոր էր, կարող էր դեռ փրկվել, հրաժարվեց գերի ընկնելուց, հասցրեց հեռախոսը փոխանցել գերության մեկնող ընկերոջն ու ասել.

-Եթե ողջ վերադառնաս, կտաս մորս, ասա՝ ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ…

Նաիրին մինուճար էր, որբությամբ մեծացած…..

Թշնամու զինվորները տեղում գնդակահարեցին Նաիրիին, մյուս վիրավորներին, ապա՝ գերեվարվածների աչքի առաջ 200 զոհերի վրա բենզին լցրեցին, այրեցին:
Մնացորդները փաթաթեցին ցելոֆանի մեջ, հողի մեջ թաքցրին:

Ամիսներ շարունակ հարազատները Նաիրիին փնտրում էին ողջ մնացած գերիների մեջ, սպասում նրա վերադարձին…. գերության տարված ընկերները հնարավորություն չունեին պատմելու նահատակված ջոկատի մասին….

Օրեր առաջ նրանցից մեկը, ում հեռախոս էր տվել Նաիրին, վերադարձավ. պատմեց….Նաիրիին ու մյուսներին սկսեցին փնտրել զոհերի մեջ…..ու՝ գտան…
…
Այսօր հուղարկավորելիս, մարդիկ նկատեցին մի մեծ արկղ, զարմացան, որ դա էլ պետք է դրվեր Նաիրիի կողքին:

Պարզվեց՝ սեպտեմբերի 26-ին մայրն էր պատրաստել այն՝ ուղարկելու ծառայող որդուն. քաղցրավենիք էր, շոկոլադի սալիկներ, չոր մրգեր:

27-ին զանգահարել էր որդուն, հարցրել, թե ի՞նչ հասցեով ուղարկի. Նաիրին մորն ասել էր՝ պատերազմ է սկսել, մամ, չուղարկես, չգիտեմ՝ մեզ ուր կտանեն….

Մայրը խնամքով պահել էր արկղը, որ նրա 20-ամյակին՝ հունվարին ուղարկեր…

Ուղարկեց:

Ինչպե՞ս ասես՝ ննջիր խաղաղությամբ. հողը տնքում ու եռում է վրեժի ծարավից….

Հավերժ փառք, հերոս…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան սկսել է ԱԹՍ-ներ հավաքել Ուկրաինայի համար

Հաջորդ գրառումը

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փաշինյանը Եկեղեցու «բարենորոգման» հայտարարություն է արել, որի տակ ստորագրել են ինքը, նաև իր կողմն անցած 10 եպիսկոպոսները

05/01/2026
Միջազգային

Մադուրոյին առևանգելիս ամերիկացի զինվորները սպանել են նրա անվտանգության աշխատակիցների մեծ մասին

05/01/2026
Միջազգային

Եթե Դելսի Ռոդրիգեսը ճիշտ չգործի, գուցե ավելի բարձր գին վճարի, քան Մադուրոն. Թրամփ

04/01/2026
Միջազգային

Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ Վենեսուելան գաղութ չի դառնա

04/01/2026
Հաջորդ գրառումը

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական