Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը «պատմական առաջընթաց է Մերձավոր Արևելքում խաղաղության ճանապարհին»: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հաղորդում է РБК-ն։
Վարչապետը հավելել է, որ ԱՄԷ-ի հետ համաձայնագիրը ներառում է դիվանագիտական հարաբերությունների լիարժեք հաստատում, դեսպանությունների ստեղծում, դեսպանների փոխանակում, ինչպես նաև ներդրումներ, որոնք օգուտ կբերեն Իսրայելի տնտեսությանը: