Հետաքննությունը գազի արտահոսքը համարում է Յարոսլավլի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հիմնական վարկածը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը:
«Այս պահին քննարկվում են կատարվածի մի քանի վարկածներ։ Հիմնական վարկածը չորրորդ հարկում գտնվող բնակարանում կենցաղային գազի արտահոսքն է», ասել են գերատեսչությունից: Պայթյունի զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա 1 միլիոն ռուբլի։ Ըստ ՌԻԱ գործակալության՝ տուժածները շարունակում են մնալ չափավոր ծանր վիճակում: