Հինգշաբթի, Հունիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մտնել մի պրոցեսի մեջ, որի հաջողության հավանականությունը ձգտում է զրոյի, ինձ համար հետաքրքիր չէ. Քոչարյանը՝ իմպիչմենտի մասին

19/05/2025
- Նորություններ

Իսկ դուք վստա՞հ եք որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմպիչմենտին. Ես. Օրինակ, վստահ չեմ, մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում հռետորական հարց հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանի դեմ խորհրդարանում անվստահության գործընթաց սկսելուն դեմ է մեկ Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ ինքը։

«Իմպիչմենտի՝ ակնհայտ զրոյի ձգտող հավանականությունը բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը վեց ամիս որևէ նման գործընթաց չունենալու երաշխիք է ունենալու։ Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ իմ տպավորությամբ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում։

Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է։ Նույնիսկ նախաձեռնողներն ասում են՝ «Հա ի՞նչ է եղել, փորձենք, չլինի՝ չլինի»։ Անգամ նւոյն թեկնածուն 10 օր առաջ ասում էր՝ «Դա իրատեսական չէ»։

Հիմա ես ավելի պրագմատիվ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ում է դա հետաքրքիր։ Օրինակ՝ կարող է մարդ կա, ում համար 48 ժամ լիներ վարչապետի թեկնածու՝ դա կյանքի երազանք է։ Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ անհայտ մեկը, ոչ մեկը քո տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնվում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում, օնլայն քո հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես այդ պահի համար մի կենտրոնական դեմք։

Եթե մարդու համար 48 ժամ ուշադրության կենտրոնում լինելը կյանքը երազանք է, դա չի նշանակում, որ մենք պետք է ֆոն կամ դեկորացիա դառնանք՝ այդ երազանքը իրականացնելու համար։ Ի դեպ, բառն էլ ճիշտ չի օգտագործվում, խոսքը վստահության քվեի մասինէ։

Ասում են՝ փողոցի ճնշման ճանապարհով հարցը պետք է լուծել։ Եթե դու այնպիսի փողոց ես հավաքել, և ճնշումդ այնպիսի ուժգին է, որ կարող է 20 հոգի հրաժարվել, հենա հրաժարական եք պահանջում, էլ քվեարկելս ո՞րն է։ Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծում ես։ Իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փողոցում։ Այսինքն՝ իշխանությունը պետք է կորցնի փողոցի վերահսկողությունը։ Սա նշանակում է հրաժարական կամ հեղափոխություն։ Սիրուն անուններով, ինչ-որ Սահմանադրության վրա հղումներ կատարելով, բան-ման՝ անլուրջ է։

Եթե մարդկանց հետաքրքիր է դա, թող զբաղվեն։ Դա ինֆորմացիոն առիթ է տալիս հարցազրույցներ տալ, ճանաչելիություն է ավելացնում ինչ-որ մարդկանց, ում քիչ են ճանաչում և ովքեր նեղվում են դրանից միգուցե»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նախորդ գրառումը

Ինչքան թույլ ես, այնքան ուրիշների համար ոչ թե գործընկեր ես, այլ բեռ ես

Հաջորդ գրառումը

Երբ արվեստը դառնում է աղոթք՝ հանուն խաղաղության

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը

25/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է

24/06/2026
Նորություններ

Ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել ոչ լեգիտիմության խարանից և վերաձևավորել քաղաքական դաշտը սեփական շահերին առավել համապատասխան պայմաններում. Դավիթ Անանյան

24/06/2026
Նորություններ

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

24/06/2026
Հաջորդ գրառումը

Երբ արվեստը դառնում է աղոթք՝ հանուն խաղաղության

Լրահոս

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը

25/06/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը. հայտնում են Կառավարությունից։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս...

Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է

24/06/2026

44-օրյա պատերազմում զոհված տղաների նկարները սկսել են Երևանի տարբեր վայրերից մաքրել։ 2020 թվականին տավուշյան ագրեսիայի ժամանակ թշնամուն հաղթած, այնուհետև 44-օրյա...

Ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել ոչ լեգիտիմության խարանից և վերաձևավորել քաղաքական դաշտը սեփական շահերին առավել համապատասխան պայմաններում. Դավիթ Անանյան

24/06/2026

Սահմանադրական դատարանում առաջիկա օրերին քննության առարկա են դառնալու խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սակայն իրականում քննարկվելու է ոչ միայն ընտրությունների արդյունքների հարցը,...

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

24/06/2026

«Մոլդովան և Հայաստանը ընթանում են նույն ճանապարհով, որը ժամանակին Ուկրաինայի խամաճիկ ռեժիմն ընտրեց»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի...

Եթե Հայաստանը վերապրի, հազար տարի հետո էլ Երևանում կլինի Պապ թագավորի անունը կրող փողոց, բայց ոչ երբեք՝ Փաշինյանի անունով փողոց. Արմեն Այվազյան

24/06/2026

Խունտայի հակահայ պարագլուխները պատահաբար մի ճիշտ որոշում են կայացրել․ Երևանում Ամիրյան փողոցը վերանվանել են Պապ թագավորի անունով։ Հայոց պատմության իրենց...

Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց

24/06/2026

«ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով: Այս մասին դատարանի բակում լրագրողներին...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական