Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ, լրագրողների հետ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Հայկական կողմը դրական է տրամադրված։ Հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը»,- հավելեց Կոստանյանը։
«Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։
Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, և պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ»,-նշեց փոխնախարարը։
Հարցին՝ Թուրքիան պատրա՞ստ է փորձել Ադրբեջանին ևս բերել կառուցողական դաշտ, Կոստանյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ՝ դա թուրքական կողմի կենսական շահերից է նաև բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։
Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, դրանք կյանքի կկոչվեն, և դրա մասին թե՛ փակ հանդիպման ժամանակ, թե՛ նաև վստահաբար հանրային կերպով մշտապես մեր դիրքորոշումը արտահայտում ենք»։