Նախորդ տարվա համեմատությամբ Մոսկվայում հեծանվորդների մասնակցությամբ վթարների թիվն աճել է 37%-ով: Այդ մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի տրանսպորտի վարչությանը:
«Հեծանվորդների 75 տոկոսը սննդի առաքման ծառայությունների առաքիչներ են: Ցավոք, նրանցից շատերը չգիտեն երթևեկության կանոնները: Այս տարի, նախորդ տարվա համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 37%-ով, մահվան դեպքերը՝ 33%-ով, վիրավորների թիվը` 38%-ով», ասել են վարչությունից:
Նշվում է, որ վթարների թվի աճ կարող էր առաջանալ առատ տեղումների պատճառով, որոնք այս տարի Մոսկվայում անցյալ տարվանից երկու անգամ շատ էին: