Նոր ատոմակայանի համար կոնկրետ մոդելի վերջնական ընտրությունը դեռևս չի կայացվել. վերջնական որոշումը կկայացվի 2026 կամ 2027 թվականներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ըստ նրա՝ շտապելու կարիք չկա. թե որ երկրի հետ պետք է համագործակցել, կորոշվի ընտրված մոդելի հիման վրա։
Դավիթ Խուդաթյանը միաժամանակ շեշտեց՝ ՀՀ իշխանությունները որոշել են, որ ատոմակայանը պետք է լինի մոդուլային։
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս թեմայով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի առաջարկները, սակայն մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք։Մոդուլային ատոմակայանների համակարգերը անցյալում լայնորեն չեն օգտագործվել, ուստի անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություն, ինչը մենք անում ենք», – նշեց նախարարը։





