Տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնեց Մոսկվա։ Նրան ճանապարհելու գնացած ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հարց են ուղղել՝ բանակցությունների եք գնում, կարո՞ղ եք ասել, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը խուսափել է հարցին պատասխանել՝ ասելով՝ այս բանակցություններին այս հարցն ընդհանրապես չի քննարկվում։