Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի քիչ դանդաղեցնում ես կամ կանգնում, գոռում են վրադ՝ «դավայ, արագ քշի, անցի». Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը՝ ադրբեջանցի ոստիկանների մասին

14/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ վճարումներ կատարել՝ ճանապարհի այդ հատվածով անցնելու համար։ Վճարներն էլ փոխվում են՝ պայմանավորված մեքենայի տեսակով։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ են պատմել իրանցի վարորդները։ 

«Վարորդներից մեկը տեղեկացրել է, որ գանձվում է 30 դոլար գործարքի՝ թղթաբանության համար, 130 դոլար ճանապարհի համար, 260 դոլար` «Շալանդների» վրա բեռներ տեղափոխելու, 500 դոլար՝ վառելանյութերի համար։ Ասում են՝ եթե այդ գումարը մուծած չլինի, երկրորդ անգամ թույլ չեն տալու այդ ճանապարհով անցնել»։

Ադրբեջանցի ոստիկանները վճարումը չիրականացրած վարորդներից վերցնում են անձնագրի ու մեքենայի տվյալները։ Քոչարյանը տեղեկացրեց, որ այդ կարգի մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։

«Եթե գումար չունեն, պիտի գնա հասի Իրան, հաշվի համարը տալիս են, որ մուծում կատարեն։ Ամբողջությամբ բոլոր թղթերը նկարահանում են»։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը հայտնեց, որ բնակիչները անհանգստացած են։ Մեքենայով այդ ճանապարհով անցնելիս մի փոքր դանդաղելու դեպքում ստիպված են լսել ադրբեջանցիների ձայները։

«Մեր ժողովուրդը շատ անհանգիստ է։ Ճանապարհին ներկա պահին ադրբեջանցին զինված կանգնեցնում է Իրանից եկածների մեքենաները։ Առայժմ մեր մասով միջադեպ չկա։ Էնքան որ մի քիչ դանդաղեցնում ես կամ կանգնում, գոռում են վրադ՝ «դավայ, արագ քշի, անցի»։ Առայժմ այսքանը, բայց դա լավ բանի չի բերում։ Եթե սկսել են իրանցիներով, կվերջանա մեզնով»,- ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- հայտնել էր ԱԱԾ-ն։ Ընդգծենք, որ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործել էր հայկական բնակավայրի ադրբեջանական անվանումը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրթական մի հաստատությունում (թերևս նաև մնացյալներում՝ պետական ու մասնավոր) 4-րդ դասարանից սկսյալ, ոմն հոգեբանի դասավանդությամբ անցնելու են սեռակրթություն…

Հաջորդ գրառումը

Ընդդիմադիր նիկոլը աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին. դե կռահեք՝ ո՞ր երկու պաշտոնյաներն են շարունակում պաշտոնավարել ցայսօր․ Արա Վարդանյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Արաղչին զգուշացնում է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ծավալվել երկրի սահմաններից դուրս

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Նորություններ

Իրանցիները կշարունակեն խափանել թշնամիների դավադրությունները. ծովակալ Թանգսիրի

01/02/2026
Միջազգային

Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Լիբանանի տարբեր շրջանների վրա. Բաղայի

01/02/2026
Հաջորդ գրառումը

Ընդդիմադիր նիկոլը աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին. դե կռահեք՝ ո՞ր երկու պաշտոնյաներն են շարունակում պաշտոնավարել ցայսօր․ Արա Վարդանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական