Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում, ինչ-որ Պապիկյան Սուրենի, Գիլոյան Կարենի կամ Անդրեասյան Ժաննայի կարծի՞քն են հարցնելու

19/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն, հունահռոմեական  ոճի ըմբշամարտիկ, «Իմ քայլից» նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Երևանում, նոյեմբերի 20-22-ը։

Զինվորականների 2024թ ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և ոչ միայն. գրել է Ջուլֆալակյանը։

Նրա գրառումը՝ ստորև.

Նախաբան

Երբ ցանկացած ոլորտի լավագույն ներկայացուցիչները (բանակ, գիտություն, սպորտ, մշակույթ, արվեստ…), ազգակործան պատուհասի և նրա խմբակի անդամների ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետները նկարվում ու տարբեր պարգևներ ստանում՝ մոռանալով Արցախի դավաճանական հանձնումը, հազարավոր զոհերի ուրացումը, Հայոց պատմության պղծումը, ամեն հայկականի մերժումը, կարծում են, որ երբ հերթը իրենց հասնի, խնայվելու՞ են:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր ընտանիքով հանադերձ վաղուց ապացուցել է, որ ոչ մի կարմիր գիծ չունի, ոչ մի սրբություն, ոչ մի արժեք: Գերնպատակը ցանկացած գնով իշխանություն պահելն է՝ աղետը շարունակելու և ավարտին հասցնելու համար:

Բուն թեմա

Հանրությունը զարմացել է, թե ինչու թույլ չի տրվել, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքանը լավագույն կազմով մասնակցի վերոնշյալ ստուգատեսին:

Նախ նշեմ, որ մրցաշարը չի պատկանում Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիային(UWW), մասնավոր կազմակերպության միջոցառում է:
Պետք է պարզել, թե ով է եղել այն «խելացին», որը որոշել է դիմել ՝ հյուրընկալելու երկրորդական այս մրցաշարը: Ի՞նչ անձնական շահ է ունեցել, ի՞նչ հաշվարկներ և հեռու գնացող նպատակներ: Պետք է ստուգել, թե ո՞վ է շահել մրցումների անցկացման տենդերը և ինչքա՞ն գումար է դուրս գրվել պետբյուջեից (ունեցածս տվյալներով նման մրցաշարի համար նախադեպը չունեցող գումար): Ի՞նչ կապ ունեն շահողները քպ վերնախավի հետ…

Մրցումներն արդեն սկսվում են, և ոչ մի իմաստ էլ բարձրացված աղմուկը չի ունենալու: Հեղինակն էլ հասնելու է իր նպատակին. մեծարելու է այն պետությունների մարզիկներին, որոնց անձամբ համակրում է, և ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը: Հայը պետք է լինի պարտված, ենթակա, գլխիկոր և մտածի միայն փորի և ժամանցի մասին: Ժամանցն էլ կապահովեն աշխարհից հրավիրված տարբեր ոլորտի հյուրերը:

Հ.Գ.1 Մի քանի օրից 10 լավագույն մարզիկների և այլ ոլորտների տարին եզրափակող միջոցառումներն են լինելու: Կտեսնենք՝ քանիսն են արտահայտելու իրենց դժգոհությունը, անհամաձայնությունը, բողոքը տեղի ունեցող այլանդակությունների հանդեպ՝ բոյկոտելով դրանք:

Հ.Գ.2 Չգիտես ինչու, թիրախավորվել են ՊՆ-ն և Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:
Ըստ ձեզ՝ մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում (թեկուզ և կոլաբորացիոնիստների), ինչ-որ Պապիկյան Սուրենի, Գիլոյան Կարենի կամ Անդրեասյան Ժաննայի կարծի՞քն են հարցնելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երվանդ Քոչարի որդին հոր ստեղծագործությունների անհետացման մասին հաղորդում է ներկայացրել

Հաջորդ գրառումը

Անձի հիսթերիկ խանգարում, որին բնորոշ է անընդհատ ուշադրության արժանանալու պահանջմունքը. ինչո՞ւ տեղի ունեցան վերջին պաշտոնանկությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Անձի հիսթերիկ խանգարում, որին բնորոշ է անընդհատ ուշադրության արժանանալու պահանջմունքը. ինչո՞ւ տեղի ունեցան վերջին պաշտոնանկությունները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական