Փաստաբան Էրիկ Ալեքսնայնաը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնված Միքայել Բադալյանի առողջական վիճակը կայունացել է։ Նա մինչև շաբաթվա վերջ կմնա հոսպիտալացված, դեռևս բուժման կարիք ունի։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Միքայել Բադալյանի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Դատարանը բավարարել է 6 միլիոն դրամ գրավի դիմաց Միքայել Բադալյանին ազատ արձակելու միջնորդությունը։