Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Միջոցառման հրավեր

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, «Թեքեյան» կենտրոնում (հասցե՝ Երևան, Խանջյան 50) կկայանա ռեժիսոր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Կարեն Գևորգյանի՝ «Երկընտրանք» խորագրով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմի ցուցադրությունը բացառիկ է այն Արցախյան առաջին պատերազմի մասին է։ Հեղինակը ֆիլմն ավարտել է 2000 թվականին։ Այն էկրան չի բարձրացվել ռեժիսորի որոշմամբ, քանի որ նրա կարծիքով՝ հաղթանակի ոգևորությունից հետո ֆիլմում բարձրացված ազգային ինքնագիտակցության և պետականության կառուցման խնդիրները լուրջ չէին ընդունվի ո’չ իշխանության, ո’չ հասարակության կողմից։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Կարեն Գևորգյանը ծնվել է 1941 թվականին Երևանում։ 1958 թ ընդունվել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի օպերատորական բաժին։ 1963-1967 թթ սովորել է Մոսկվայի ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միությանը կից կինոռեժիսորների բարձրագույն կուրսեր։

1970-1980 թթ աշխատել է «Հայֆիլմ», ապա «Լենֆիլմ» կինոստուդիաներում։ Եղել է «Տերն ու ծառան» կարճամետրաժ կինոնկարի օպերտորը, «Իվան Պավլով», «Օգոստոս», «Սահմանների բաժանումը» ֆիլմերի տնօրենը։ Որպես կինոօպերատոր և ֆիլմի տնօրեն՝ Կարեն Գևորգյանը մի շարք վավերագրական և փաստավավերագրական ֆիլմեր է նկարահանել «Ա Դովժենկոյի», «Լենֆիլմ»։

1992 թ Կարեն Գևորգյանը Մոսկվայում հիմնադրեց «Նավիգատոր» ստուդիան, որը սեփական «Հայոց նոր տարեգրություն» ծրագրով իր գործունեությունն է ծավալել Լեռնային Ղարաբաղում։ Նրա ֆիլմերը միջազգային կինոփառատոններում արժանացել են բարձրագույն պարգևների և

մրցանակների։ Չինգիզ Այթմաթովի վեպի հիման վրա նկարահանած «Չալիկ շունը, որ վազում էր գետեզերքով» ֆիլմը 1991 թ 17-րդ Մոսկովյան կինոփառատոնում արժանացել է բարձրագույն պարգևի։ Կարեն Գևորգյանը միջազգային (Իտալիա, Ֆրանսիա, Մոսկվա, Հայաստան) կինոփառատոնների ժյուրիի անդամ է, Մոսկվայի երիատասարդական կինոփառատոնի պրեզիդենտը։ Արցախի հերոսամարտին և ազգային խնդիրներին նվիրված նրա «Պատերազմ առանց մեկնաբանությունների» ֆիլմը 2004 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի։