Այս տարի հոկտեմբերին մենք կրկին ունեցել ենք գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. 2025 թվականի հոկտեմբերին 810 074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում, այսօր ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականի նկատմամբ աճը 223 895 է կամ 38տոկոսով։ Սա արձանագրում է, որ 2018 թվականից ի վեր՝ մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ենք 223 895 աշխատատեղ։ Նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Ընդ որում՝ այս աճը շարունակական է։ Միջին աշխատավարձը հոկտեմբերին 313 000 դրամ է. 2018 թվականի նկատմամբ աճը 135 657 դրամ կամ 76 տոկոս.
Շատ խոսում ենք գնաճի մասին։ Չի եղել Հայաստանում 76 տոկոսանոց գնաճ, և ընդհանրապես իրական արտահայտությամբ մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են 20 և ավել տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը։
Եկամտային հարկը, որը հոկտեմբերին վճարվել է, եղել է 50 միլիարդ 699 միլիոն, որը 2018 թվականի հոկտեմբերի համեմատ համարյա կրկնակի ավել է՝ 95 տոկոսով։
Այս թվերը քաղաքացիների բարեկեցության հետ կապ ունեն այնքանով, որ մենք 2018-ից 2025 թվականը ՀՀ քաղաքացիներին 384 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով։ Եկամտային հարկի վերադարձի հիպոթեքի ծրագրի համեմատ վերադարձով 9500 տոկոսով աճ է եղել ծրագրի նախորդող շրջանի վերադարձի համեմատ։
Անշարժ գույքի գործարքները, որ մարդիկ տուն են գնել, աճել է 67000-ով՝ 64տոկոսով։ Մարզերում առաջնային շուկան աճել է 1104տոկոսով։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։





