Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան

23/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Գաղափարները վերջացել են

Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել։

Հայաստանում քաղաքական պայքարն, առհասարակ, մի պարզ սխեմայով էր ընթանում։ Կուսակցությունների պայքարը ոչ թե գաղափարների, կամ երկրի զարգացման կուրսի շուրջ էր ընթանում, այլ իշխանափոխության, եւ բոլոր բախումների հիմնական կարգախոսը «իշխանափոխությունն» էր, որի իմաստը ադմինիստրատիվ ռեսուրսների համար պայքարն էր։

Ընդդիմությունների հիմնական ռազմավարությունն էր քննադատել իշխանությանը «թալանի» համար, ու հաջորդ քայլով, ստանալով տեղ խորհրդարանում, ստանալ փշրանքներ այդ ադմինիստրատիվ ռեսուրսներից, այսինքն մասնակից լինել այդ  «թալանին»։ «Թալանի» թեման Ֆրեյդի ոճով լեզվի սայթաքում էր, որը ցույց էր տալիս, որ քաղաքական պայքարի հիմնական թեման նյութական էր։

2008-ին այդ սխեման խաթարվեց, մինչ այդ իշխանության ռեսուրսներից ամբողջովին հեռացված քաղաքական-տնտեսական բոմոնտի մի ստվար զանգված ապստամբեց, փոխելով խաղի կանոնները ու ներկայացրեց հայտ ամբողջովին տիրանալ պետությանը։ Հիշում ենք, դա ավարտվեց «Մարտի 1»-ով։

Սերժ Սարգսյանի առջեւ խնդիր էր դրված, վերականգնել նախկին խաղի կանոններն, ինչն իրեն ամբողջովին հաջողվեց։ Նա ազատեց 2008-ի բանտարկվածների, ընդդիմադիր խոշոր գործարարներին վերադարձրեց «շուկա», մյուսներին նշանակեց պետական պաշտոնների’ դեսպաններ եւ այլն, իսկ հաջորդ ընտրություններին նշանային դեմքերին մտցրեց խորհրդարան։ 2013-ի խորհրդարանն մեր պատմության ամենաբազմաբնույթ ու բազմասեռ խորհրդարանն էր։

Սա վերջնականապես վարկաբեկեց կուսակցություններին, հանրության առջեւ ցուցադրելով Հայաստանի քաղաքական կյանքի պոռնոգրաֆիան իր ողջ մերկությամբ, որտեղ չկան սկզբունքներ, այլ կան հավերժ շահեր։

Քաղաքական կյանքի թատերաբեմում մնացին երկու ճակատներ’ իշխանությունն ու քաղաքացիական ճակատը։ Գլխավոր ռեժիսոր Սերժ Սարգսյանը հասկացավ, որ կուսակցություններին հաշվի առնել այլեւս անիմաստ է ու 2017-ի խորհրդարանում հայտնվեցին իշխանական ռեսուրսների գանձապահը’ ՀՀԿ-ն, Օլիգարխիային խորհրդանշող ԲՀԿ-ն, դեռեւս վերջնականապես չմարած ազգայնականության զգացմունքների խորհրդանիշ ՀՅԴ-ն եւ թափ հավաքող քաղաքացիական բեւեռի խորհրդանիշ նշանակված ԵԼՔ դաշինքը։ Այլ գաղափարներ «շուկայում» այլեւս չկային։

Պատահական չէր, որ այս իրավիճակը լավագույնը զգաց այսօրվա վարչապետը եւ հեծնելով քաղաքացիական թեմայի տրենդին, իր կուսակցությունն անվանեց Քաղաքացիական Պայմանագիր’ մարդիկ տրենդներով են ընկալում պրոցեսները’ մեռել են կուսակցությունները, եկել են «քաղաքացիականները»։

Հիմա գանք այսօրվան։ Ունենք վարկաբեկված կուսակցություններ, ունենք վարկաբեկված քաղաքացիական շարժման հին պերճանքից մնացած բեկորներ, որոնք հայհոյանքի խորհրդանիշների են վերածվել, ունենք ներկա եւ ապագա չխոստացող իշխանություն։

Սա է այսօրվա իրականությունը, որը հուսահատության է հասցնում մարդկանց ու ամենամտահոգիչն այն է, որ եթե այսօր արտահերթ ընտրություններ տեղի ունենան, մարդկանց քանի տոկոսը կմասնակցի դրանց, եւ արդյոք չմասնակցողներին իրավունք կունենանք անվանել երկրի ճակատագրի հանդեպ անպատասխանատու եւ անտարբեր մարդիկ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անդրանիկ Միհրանյանին հայհոյողները ի՞նչ փաստարկներ են բերում նրա դեմ. Ավետիք Իշխանյան

Հաջորդ գրառումը

«Փաշինյանը վերջնականապես «քցեց» Ռուսաստանին». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

«Փաշինյանը վերջնականապես «քցեց» Ռուսաստանին». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական