Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել Կալմիկիայի նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի քրեական հետապնդումն ու դատապարտումը

ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել Կալմիկիայի նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի քրեական հետապնդումն ու դատապարտումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ինքը` նախկին սենատորը։

Չախմախչյանին 8000 եվրո փոխհատուցում կվճարեն բարոյական վնասի համար։
Նախկին սենատորը դատապարտվել էր 2008-ին խարդախության փորձի համար, 2011-ի մայիսին նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Վերջին տարիներին Չախմախչյանի գործի շատ առանցքային դեմքեր՝ պետական մեղադրող Սերգեյ Դուբինսկին, ԱԴԾ աշխատակից Դմիտրի Ֆրոլովը և այլք, իրենք են հայտնվել ճաղերի հետևում ՝ կաշառակերության մեղադրանքով։