խոսել, քննադատական խոսք հնչեցնել, Ձեզ համար կարծես դարձա թիրախ, և դուք իրավունք եք վերապահում վիրավորական, վարկաբեկող արտահայտություններ թույլ տալ իմ (գործընկերներիս) հասցեին։Ձեր մասին ես մշտապես խոսել եմ հարգալից, կոռեկտ: Ի տարբերություն շատերի, երբեք չեմ մեղադրել դավաճանության մեջ` պնդելով, որ առանց բազմակողմանի և օբյեկտիվ քննության չի կարելի որևէ մեկի և հատկապես երկրի ղեկավարի հասցեին նման մեղադրանք հնչեցնել: Այնինչ դուք, չնայած զբաղեցրած բարձր դիրքին, այնպիսի հայտարարություններ եք անում (նույնիսկ դիմում եք «արայով»), որոնք դատարանում վիճարկելու դեպքում վստահ եմ ստիպված եք լինելու ժխտել, ինչին բացարձակապես չեմ ձգտում։Պարոն վարչապետ, ամեն ինչ մի կողմ թողնելով՝ հանուն երկրի համախմբվել ու պայքարել է պետք, միայն պայքարողի համար է դուռ բացվում»,- գրել է նա։