Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

01/07/2025
- Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց մերօրյա դժվարությունների մասին՝ անդրադառնալով նաև անազատության մեջ գտնվող հայորդիներին։ «Քրիստոնեության հազարամյա պատմական փորձառությունը հստակորեն ցույց է տալիս, որ բանտը, գերությունը և նեղությունը անբաժան ուղեկիցներն են արդարության ճանապարհի՝ լինի դա որպես հանցանքի արդար հատուցում, թե որպես արդարությունը լռեցնելու գործիք: Բանտարկվել են առաքյալները, նրանց աշակերտները, հազարվոր քրիստոնյաներ, և վերջիվերջո նաև մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Պողոս Առաքյալի Եբրայեցիներին ուղղված թղթում կարդում ենք. «Հիշեցե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշեցե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք» (Եբր. 13։3)։

Քրիստոնյան երբեք չպետք է մոռանա, որ բանտարկումը և գերությունը հաճախ այս աշխարհի անարդարության և ոչ թե արդարադատության արդյունք է, և որ ազատության մեջ գտնվողները հաճախ պակաս հոգևոր ու բարոյական պատասխանատվություն չեն կրում, քան բանտերում գտնվող իրենց եղբայրները», – նշեց Վրթանես Սրբազանը։

Արցախի թեմի առաջնորդը, խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և ռազմագերիների մասին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության։

«Թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ անկախ ամեն ինչից, ցանկացած հայ, ով ապրել և գործել է հանուն Արցախի, այսօր կարող էր հանգամանքների բերումով լինել ապօրինի բռնադատյալների փոխարեն», – ասաց Սրբազանը և հավելեց, որ Հայոց Եկեղեցին բազմիցս տարբեր միջազգային և միջեկեղեցական հարթակներում իր արդարացի բողոքի ձայնն է բարձրացրել պատանդառված հայորդիների ապօրինի գերության առնչությամբ։

«Խոր Վիրապի գբում 13 տարի բանտված էր նաև մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գիրգոր Լուսավորիչը, ում նշխարների գյուտին նախորդող շաբաթապահքն է սկսվել այսօր: Այս օրերին, երբ բարեպատեհ առիթը ունենք շաբաթապահքի ամեն օրը ամբողջացնելու Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի խորհրդով, չենք կարող մեր սրտաբուխ աղոթքներում չհիշել նաև անազատության մեջ գտնվող մեր երկու հոգևոր եղբայրներին ու Եկեղեցու նվիրյալ սպասվորներին՝ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ինչպես նաև ազգային մեծ բարերար ու Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակ՝ Տիար Սամվել Կարապետյանին՝ մաղթելով, որ ի վերջո հաղթանակի արդարությունն ու ճշմարտությունը և նրանք կարողանան Տիրոջով զորացյալ հաղթահարել այս փորձությունները», – ասաց պատարագիչ Սրբազանը։

Ժողովրդին ուղղված իր խոսքում Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ հարկ է անդրադարձ ունենալ, թե ինչքանո՛վ են կատարում Փրկչի պատգամները, արդյո՞ք ունեն բավարար սեր իրենց եղբայրների ու քույրերի հանդեպ, արդյո՞ք մտահոգված են և աղոթում են գերության մեջ գտնվող հայրենակիցների ու բանտարկյալների համար: Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ մենք ոչինչ չենք կարող պահանջել օտարներից և օտար պետություններից, եթե այսօր չենք միանում տառապյալ ու հալածյալ հայորդիների արդար իրավունքների պաշտպանության գործին։

Վերջում Սրբազանը ներկա հավատավոր ժողովրդին հրավիրեց աղոթքով զորակից ու աջակից լինել բոլոր նեղյալներին ու գերյալներին և նրանց ընտանիքներին, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները և հետամուտ լինել ազգային միասնության հաստատմանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ–ն օրակարգ է բերել տրանսպորտի թանկացումը բոյկոտող եւ չվճարող ուղևորներիի համար տուգանք սահմանող նախագիծ. ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ.

Հաջորդ գրառումը

Ոստիկանությունը ոչ միայն չարգելեց, այլև արտոնեց Դալմա Մոլից հանել Սամվել Կարապետյանի պաստառները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանությունը ոչ միայն չարգելեց, այլև արտոնեց Դալմա Մոլից հանել Սամվել Կարապետյանի պաստառները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական