Մեքսիկայի Սենատն ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը:
«Մեքսիկայի կենսունակ հայ համայնքի շարունակական քարոզչությունը՝ ուս ուսի, կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի հետ, ապահովել է Սենատի ճնշող աջակցությունը Մեքսիկայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:
Հայ ազգը շնորհակալություն է հայտնում տասնամյակներ տևած այս արշավի հերոսներին, այդ թվում՝ Սոնյա Առաքելյանին՝ իր հզոր, սկզբունքային, կրքոտ առաջնորդության համար՝ հանուն ճշմարտության այս ուղենշային հաղթանակի։
Նա ողջունեց այս պատմական լուրը՝ հայտարարելով. «Այսօր Մեքսիկան կանգնած է պատմության ճիշտ կողմում»,- նշված է Հայ դատի հանձնախմբի կարճ հաղորդագրության մեջ։