Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր 120 հազար հայրենակիցներ ունեն հայրենիք վերադարձի իրավունք. սա միջազգային իրավունք է. Թաթոյանի հիշեցումը

09/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ունենք 120 հազար հայրենակիցներ, որոնք տեղահանվել են իրենց հայրենի տներից, և նրանք ունեն հայրենիք վերադարձի իրավունք։ Սա միջազգային իրավունք է, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկին հաջորդած ասուլիսում հայտարարեց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Մեզ համար կարևորագույն խնդիրներից է լինելու այն, որ առհասարակ նախկինում տեղի ունեցած բոլոր հանցանքները մոռացության չենք տալու։ Խոսքը այն հանցանքների մասին է, որոնք կատարվել են ադրբեջանական քաղաքականության հետևանքով, ՀՀ գործող իշխանության կոպիտ սխալների պատճառով, առհասարակ տարբեր խնդիրների պատճառով։

 Բնականաբար, արդար և ազնիվ չի լինի, եթե ես հիմա խոսեմ Արցախ վերադարձի մասին, մենք այդ հարցը չենք քննարկում, բայց ունենք 120 հազարից ավելի մեր հայրենակիցներ, որոնք ուղղակի տեղահանվել են իրենց հայրենի տներից, իրենց հայրենիքից։ Եվ նրանք ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք, սա ես չեմ ինձնից հնարում, սա միջազգային սկզբունք է՝ հաստատված, գոյություն ունեցող միջազգային կանոն։ Մասնավորապես, Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի հանձնարարականով հստակ արձանագրել է, ընդառաջել է արցախցիների վերադարձի իրավունքը։

Ընդ որում՝ հատուկ նշել է սկզբունքներ՝ արցախցիների ապահով վերադարձ, կամովին վերադարձ, կայուն վերադարձ։ Սրանք վերադարձի միջազգային սկզբունքներ են։ Ավելին ասեմ, վերադարձի միջազգային իրավունքը ճանաչված է ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի դատական ակտով, այլ նաև այլ միջազգային փաստաթղթերով։ Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հայտարարությամբ հստակ արձանագրված է այս հարցը։ Ավելին ասեմ, այդ փաստաթուղթը ստորագրել է նաև Հայաստանը, ստորագրել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններ։ Այսինքն՝ սա միջազգայնորեն ճանաչված իրավունք է»,- շեշտեց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ մարդկանց նկատմամբ կատարվել են հանցագործություններ, էթնիկ զտում, որոնք անգամ ժամկետ չեն ճանաչում։

Թաթոյանը միաժամանակ հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունը բացարձակ մանիպուլատիվ թեզով արցախցիների վերադարձին է հավասարեցրել այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի թեզը և ասում է, որ հարցը հավասարապես փակ է։ 

«Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ գոյություն ունեն միջազգային դատական ակտեր, որոնք փակել են այդ հարցն առհասարակ։ Օրինակ՝ 2021 թվականին ՄԻԵԴ-ը դատական ակտով հստակ արձանագրել է, որ այլևս այդպիսի գանգատներ ներկայացնելը ժամանակավրեպ է։ Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականին արձանագրել է, որ դա այլևս այդ դատարանի քննությանը ենթակա հարց չէ։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, մենք ունենք երկու միջազգային դատական ատյան, որոնք փակել են այս հարցը։ Ի՞նչ է ստացվում՝ արցախահայության իրավունքների պաշտպանության առումով ունենք միջազգայնորեն ճանաչված իրավունք, իսկ մյուս մասով, եթե այս հարցը զարգանա այդ ճանապարհով, նշանակում է, որ սա տեղի է ունենալու միայն քաղաքական լուծում, որովհետև սրա իրավական ճանապարհները փակ են։

Արցախցիների վերադարձի հարցերը, միջազգայնորեն ճանաչված իրավունք լինելուց զատ, մենք մեր երկրում խնդիր ունենք մեր հայրենակիցներին ապահովելու, որպեսզի նրանք Հայաստանում ունենան արժանապատիվ կյանք, սոցիալական արժանապատիվ պայմաններ, առանց ատելության կյանք։ Այսօր տեսեք, թե ինչ է կատարվում՝ ամբողջ համացանցը ողողված է արցախցիների նկատմամբ ատելությամբ։ Իսկ մենք առաջարկում ենք բոլորովին այլ ճանապարհ»,- նշեց նա։

Թաթոյանն ասաց, որ սկսելու են «Արցախի ձայնը» ծրագիր, որի շրջանակներում հավաքագրելու ու արձանագրելու են արցախցիների կարիքները՝ հասկանալու,թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի արցախցիները Հայաստանում ունենան արժանապատիվ կյանք։ «Դրանից բացի, իշխանության գալուց անմիջապես հետո մենք իրականացնելու ենք հատուկ ծրագրեր, ստեղծելու ենք «Արցախի երեխաները» հատուկ ծրագիր, որի շրջանակներում ուսուցողական դասընթացներ ենք ապահովելու մեր երեխաներին, որպեսզի նրանք հանկարծ դուրս չմնան Հայաստանի հասարակությունից։

Ուզում եմ կարևոր մի բան ընդգծել՝ արցախյան ինքնությունը հայկական ինքնության անբաժան մաս է, սա մեզ համար կարևոր սկզբունք է լինելու։ Մենք Երևանի կենտրոնում ստեղծելու ենք Արցախին վերաբերող պատմության թանգարան, հատուկ գերատեսչություն ենք ստեղծելու Արցախի և բռնի տեղահանվածների հարցով»,- ասաց նա։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր տեսլականում Հայաստանը դառնալու է փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր. Դավիթ Անանյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու Մարթա Կոսը քննարկել են TRIPP նախագիծը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու Մարթա Կոսը քննարկել են TRIPP նախագիծը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Արդյոք իշխանությունը կգնա խախտումների. այո՛, մեծ ռիսկեր կան, որ կգնա մեծագույն խախտումների, որովհետև այս իշխանության գլխավոր խնդիրը սխալները կոծկելն է,...

ԿարդալDetails

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025

Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Արցախում էթնիկ զտումներ եղան. Թաթոյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական