Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր տարածաշրջանում բոլոր պատերազմները սանձազերծել է Ադրբեջանը․ Արմեն Գևորգյան

08/12/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր տարածաշրջանում բոլոր պատերազմները սանձազերծել է Ադրբեջանը, ոչ թե՝ հայերը: Այս մասին դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում «Ռազմական հակամարտությունների բնապահպանական ազդեցությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Սույն թվականի հոկտեմբերին նշել եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը հետաքննում է մեր տարածաշրջանում Ադրբեջանի կողմից արգելված/ապօրինի զինատեսակների կիրառման փաստերը: Այժմ կցանկանայի իրազեկել հանձնաժողովին, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատում լսումներ են տեղի ունեցել, որտեղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից «սպիտակ ֆոսֆորային» ռումբերի, ինչպես նաեւ կասետային զենքի օգտագործման փաստերը: Նա նաեւ մտահոգություն է հայտնել այն մասին, որ այդ զինատեսակներն Ադրբեջան են ներկրվել Ուկրաինայից:

Այստեղ ադրբեջանցի պատգամավորը խոսում է հայերի կողմից արգելված զենքի կիրառման եւ ադրբեջանական քաղաքների ռմբակոծման մասին: Դրանք բոլորը հետաքննման եւ հաստատման պահանջ ունեն, որոշները մերկապարանոց մեղադրանքներ են, մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսում հաստատվել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման փաստը:

Երկու խոշոր պատերազմների ժամանակ` 1990-ականներին եւ 2020 թ. ադրբեջանական զինուժն օգտագործեց Լեռնային Ղարաբաղը նվաճելու բոլոր հնարավոր միջոցները: Այս հարձակումների ժամանակ ադրբեջանական ուժերն ավերեցին ինչպես քաղաքացիական տարածքներ, այնպես էլ` հոգեւոր եւ մշակութային ժառանգության վայրեր եւ շրջակա միջավայրը: Դեռ կարելի է տեսնել այդ ռազմական գործողությունների բազմաթիվ սպիներ:

2020 թ. Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 բնակչությունը դիմակայեց 10 միլիոնանոց Ադրբեջանին, 85 միլիոն բնակչությամբ նրա դաշնակից Թուրքիային եւ նրանց առաջադեմ սպառազինության համակարգերին: Այս անգամ Ադրբեջանն այլ` առավել ավերիչ պատերազմ էր մղում` օգտագործելով ավելի մահաբեր զինատեսակներ, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր եւ արգելված «սպիտակ ֆոսֆորային» ռումբեր:

Ավելին, Թուրքիան Սիրիայից եւ Լիբիայից իսլամիստ վարձկաններ էր ներմուծել տարածաշրջան: Բացի այդ, ափսոսանքով կուզեի նաեւ նշել, որ բանաձեւի եւ դրան առնչվող հանձնարարականների նախագծերում որեւէ անդրադարձ չկա զինված հակամարտություններում արգելված/ապօրինի զենքին եւ շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությանը: Ուստի վճռականորեն առաջարկում եմ կատարել համապատասխան փոփոխությունները, որոնք նախապես ուղարկել էի զեկուցողին:

Հանձնաժողովում այս հարցի քննարկումների ընթացքում բազմիցս բարձրացվել է որոշ պետությունների կողմից կառուցողական դիրքորոշման բացակայության հարցը, ինչը խոչընդոտել է անկախ փորձագետների այցերը հակամարտող շրջաններ` ամբողջությամբ եւ օբյեկտիվորեն գնահատելու համար զինված հակամարտությունների ազդեցությունն այդ տարածաշրջանների շրջակա միջավայրի վրա:

Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը` կցանկանայի նաեւ առաջարկել Նախարարների կոմիտեին ուղղված առաջարկություններում ներառել դրույթ` դիտարկելու հակամարտության եւ հետկոնֆլիկտային շրջաններում անկախ փորձագիտական վերահսկողության կամ բնապահպանական վիճակի մոնիթորինգի մեխանիզմների մշակման եւ իրականացման հնարավորությունը:

Ավստրիայի հարգարժան պատգամավորին ուզում եմ ասել, որ նա շատ խեղաթյուրված պատկերացումներ ունի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Սարսանգի ջրամբարը երբեւէ Ադրբեջանի մաս չի եղել, այն միշտ եղել եւ գտնվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ չէր կարող օկուպացվել հայերի կողմից: Ցավալի է, որ Դուք կառչում եք, այսպես կոչված, «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման» մասին ադրբեջանական քարոզչական պատումից` չիմանալով, թե ինչ տարածքների մասին է խոսքը: Եթե այսպես շարունակվի, շուտով Ձեզնից կարող ենք լսել, որ Ղարաբաղի հայերն օկուպացրել են նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Բայց Ձեր կողմից ավելի ազնիվ կլինի նշել, որ մեր տարածաշրջանում բոլոր պատերազմները, մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը, 2016 թ. ապրիլյան պատերազմը, 2020 թ. 44-օրյա պատերազմը, սանձազերծել է Ադրբեջանը, ոչ թե` հայերը: Վերջնական նպատակը մեկն է եղել` ոչնչացնել հայերին: Հայերը ոտքի են կանգնել` պաշտպանելու իրենց, պաշտպանելու իրենց հողը, վերականգնելու իրենց ազգային ինքնորոշման ձգտումը եւ գործնականում` գոյության իրավունքը: Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերը, պաշտպանվելով հարձակվող ադրբեջանական ուժերից, 1993 թ. ստիպված եղան նրանց հարկադրել նահանջել` արդարացիորեն օգտվելով ինքնապաշտպանության միջազգայնորեն ամրագրված իրենց իրավունքից:

Լեռնային Ղարաբաղի պաշտպաններն այդպիսով ստեղծեցին «անվտանգության գոտի», որը խաղաղ բնակչությանը պաշտպանում էր կրկնվող, գրեթե ամենօրյա ադրբեջանական ներխուժման վտանգներից մինչեւ 2020 թ. աշուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի մեր գործընկերոջը, ով իմ փոխարեն Ադրբեջանի ներկայացուցչին պատասխանեց, որ ղարաբաղյան հակամարտության գոյությունը ժխտելու Ադրբեջանի ցանկությունն իրականության հետ որեւէ աղերս չունի:

Այո’, Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաեւ այս վեհաժողովում նրա ներկայացուցիչները, ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ցանկանում, որ մենք հիշատակենք Արցախում ինքնորոշված հայ ժողովրդին, նրանք չեն ցանկանում, որ դուք խոսեք 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով մարդկային ահռելի զոհերի մասին:

Ավելին, Ադրբեջանը 2021 թ. մայիսից օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, իսկ այս սեպտեմբերին Հայաստանի հարավում իրականացրել է նոր եռօրյա ինտենսիվ ռազմական գործողություններ, որոնք պատճառ են դարձել 200-ից ավելի զոհերի, եւ հրաժարվում է լքել նոր օկուպացված հայկական տարածքները: Կոչ եմ անում ԵԽԽՎ բոլոր անդամներին` հակամարտությունը քննարկելուց խուսափելու փոխարեն ազնվորեն նշել, թե ով է պատերազմները սանձազերծել անցած 30 տարիների ընթացքում, ով էր հետեւողականորեն էթնիկ զտումների պետական քաղաքականություն իրականացնում, ով էր 44-օրյա պատերազմում օգտագործել արգելված «սպիտակ ֆոսֆորային» ռումբեր, եւ բարձրաձայնել 2022 թ. գարնանը եւ աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում հայերի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչապետին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

Հաջորդ գրառումը

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025
Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Հաջորդ գրառումը

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական