Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր բոլորի սիրելի «միջազգային հանրությունը» ոչ մի տարբերակ չունի իմանալու, որ Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է զենք, կործանիչներ եւ Սիրիայից հավաքագրում է ահաբեկիչների. Նաիրա Զոհրաբյան

29/09/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է ՄԱԿ-ի դիրքորոշմանը՝ կապված հայկական  սահմանին պատերազմական իրավիճակի հետ: Պատգամավորը գրել է.

Հարգելի՛ Միավորված ազգերի կազմակերպություն, էս դուք լո՞ւրջ եք ասում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլին, ով թուրք ամենահակահայ գործիչներից է, քիչ առաջ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հետ կոնֆլիկտում։

Թուրքիան մշտապես Ադրբեջանին ցուցաբերել է ուղղակի եւ անուղղակի ռազմական օգնություն եւ այս պատերազմում Թուրքիան ներգրավված է իր մարմնի բոլոր մասերով։

Մեւլութի հայտարարությանը զուգահեռ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարում է, թե ՄԱԿ-ը չի կարող հաստատել կամ հերքել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությանը Թուրքիայի մասնակցության մասին ԶԼՄ-ների տեղեկությունն ու ասում, թե ՄԱԿ-ը միջոցներ չունի պարզելու Թուրքիայի մասնակցության հարցը։

Մեր բոլորի սիրելի «միջազգային հանրությունը» ոչ մի տարբերակ չունի իմանալու, որ Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է զենք, կործանիչներ եւ Սիրիայից հավաքագրում է ահաբեկիչների։

Օրը հազար անգամ Էրդողանն ու Չավուշօղլին կոնֆլիկտին ուղղակի միջամտության հայտարարություններ են անում, ՄԱԿ-ը չի ալարելու Էստոնիայի առաջարկով անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելու, բայց «վիձիտե լի», արդեն գիտեն, որ չեն կարողանալու հաստատել Թուրքիայի մասնակցությունը այս ռազմական հակամարտությանը։

Երեւի ՆԱՏՕ-ն եւս, որի կարկառուն անդամ է Թուրքիան, ոչնչից տեղյակ չէ ու չգիտի, թե ինչ ռազմատեխնիկա է հենց էս պահին կրակում Արցախի դեմ։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը տեւական ժամանակ ուզում էր հասկանալ՝ եթե ինքը ցանկություն ունի խոսել Եվրոպայի հետ, ո՞ւմ պիտի զանգի։

Հիմա ինձ մոտ մեծ ցանկություն կա խոսելու «միջազգային հանրության» հետ, որպեսզի հասկանամ՝ ինչ որ մեկը բռնելո՞ւ է Թուրքիայի ձեռքը, թե՞ ինչ։

Անկեղծ՝ չգիտեմ ում զանգեմ, եւ ով է այլեւս մարդու իրավունքներից, պատերազմի մերժումից ու իր հողում ապրելու քաղաքացու անօտարելի իրավունքից խոսող այդ «միազգային հանրությունը»։

Հա, Թուրքիայի հետ «պասերով» գործակցող Ադրբեջանի ռազմական հանցագործ նախագահը Մեւլութ Չավուշօղլու հայտարարությունից հետո մի սրտաճմլիկ ճառ է ասել, թե բա Ադրբեջանի վրա հարձակումը հավասարազոր է Թուրքիայի վրա հարձակման։

Ու դարձյալ չկա կորուսյալ «միջազգային հանրությունը», որ ասի՝ յա, իրո՞ք։

ՌԴ նախագահի մամլո խոսնակը անմիջապես արձագանքել է Մեւլութ Չավուշօղլու հայտարարությանը, կոչ անելով զերծ մնալ իրավիճակի է՛լ ավելի էսկալացիայից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Միշտ զգացել եմ, որ պարտք եմ կյանքի ու իմ ժողովրդի պատմության դրամատիզմին»

Հաջորդ գրառումը

Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ. Արցախի ՊՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025
Միջազգային

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025
Նորություններ

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025
Հաջորդ գրառումը

Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ. Արցախի ՊՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի...

ԿարդալDetails

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական