«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, որում, մասնավորապես, ասված է․
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Սահմանադրության օրվա առիթով։ Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Մեր պարտքն է ժամանակակից իրողությունները համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։
Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»: