Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մերօրյա «ճպուռները»․ «Հրապարակ»

13/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մարտի 11-ին լրատվամիջոցնե­րը տեղեկացրին, որ ադրբեջանա­կան գերությունից վերադարձել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Լուրեր կան, որ Մարալի փրկության հարցում ներդրում են ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՌԴ պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Երա­նի թե թեման սրանով սպառվեր: Մարալի փրկության մասին տեղե­կանալուն պես ԱԺ նախագահ Արա­րատ Միրզոյանը հայտարարություն տարածեց՝ փորձելով իրենով անել հաղթանակը: «Ուզում եմ շնորհակա­լություն հայտնել ՌԴ Դաշնային ժո­ղովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»:

Սա կարդալուց հետո հիշեցի 2004-2005 թվականների մի դեպք: Հասարակածային Գվինեայում աշխա­տող ՀՀ քաղաքացի 6 օդաչու պետա­կան հեղաշրջման փորձին մասնակցե­լու համար դատապարտվել էին երկարատև ազատազրկման: Մոտ մեկ տարի նրանք անազատության մեջ էին: 2005-ի հունիսին հաջողվեց հասնել նրանց ներմանն ու հայրենիք վերադարձին: Այս հարցում երևացող բանակցողը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստա­նի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր: Բայց ակնհայտ էր, որ հավաքական ջանքերի արդյունք հաղթանակ է: Սակայն… մեր օդա­չուները զնդանից դուրս եկել, մի երրորդ երկրում էին, դեռ տուն չէին հասել, սկսվեց հաղթողի դափնի­ների կռիվը, իմ վաստակն է, չէ՝ իմ վաստակն է:

Ավելի թարմ օրինակ. 2020 թվա­կանի հուլիսին Տավուշի սահմանին ադրբեջանական ոտնձգությունից հե­տո փոխանակ հսկայական վերլուծա­կան աշխատանք արվեր, լսեին խելոք մարդկանց, նայեին Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին, որոշեցին պարգևատրել տավուշյան մարտերի մասնակիցներին: Մարդու վաստակը պետք է գնահատել, հե­րոսներին չգնահատող երկրում հե­րոսներ չեն ծնվում, բայց ամեն ինչ՝ իր ժամանակին: Եթե քամին տան տանի­քը պոկել է, և մնացել ես առանց տա­նիքի ու անձրևի տակ, նոր սառնարան առնելն առնվազն հիմարություն է:

Ճաշից հետո մանանեխ չեն մա­տուցում, կռվից հետո բռունցքները չեն թափահարում: Կռվի ժամանակ պետք է բռունցքները թափահարել, իսկ մանանեխը տալ ճաշի հետ: Այ, հագենալուց՝ դրված խնդիրը հա­ջողությամբ լուծելուց հետո կարե­լի է գնահատել համեղ մանանեխ պատրաստած խոհարարին և հիա­նալ բռունցքներն ամենաարդյունավետը թափահարած մարդու հնա­րամտությամբ:

Աթաբեկ Խնկոյանի «Ճպուռն ու մրջյունը» առակը հիանալի դաս է բոլոր արարատմիրզոյաններին՝ պատրաստ եղեք ռիսկին ու վտանգին, մտածեք ապագայի մասին: Չեն մտա­ծել, բայց վազում են դափնիների հետևից: Կամ՝ ինչպես մի իմաստուն մարդ է ասել, ոմանք պատրաստ են խաչվածին տրորելով խաչ բարձրա­նալ, միայն թե ավելի լավը երևան: Արարատ Միրզոյանն այստեղ տեսակ է: Երկրին վատություն անող տեսակ»,-գրում է թերթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Pfizer-ը փորձում է ազատվել կողմնակի ազդեցության դեպքում փոխհատուցումների վճարումից․ Կրեմլի աղբյուր

Հաջորդ գրառումը

«Եթե պատերազմ լինի, ապա զուտ ձևական բնույթի՝ ինչ-ինչ գլոբալ պայմանավորվածություններ վերջնականապես իրագործելու համար». Սուրեն Սարգսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Արարատ Միրզոյան

20/11/2025
Հաջորդ գրառումը

«Եթե պատերազմ լինի, ապա զուտ ձևական բնույթի՝ ինչ-ինչ գլոբալ պայմանավորվածություններ վերջնականապես իրագործելու համար». Սուրեն Սարգսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական