Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլերի հավանական թեկնածուն՝ Քրիստոնյա դեմոկրատ Ֆրիդրիհ Մերցը Բունդեսթագում այսօր՝ մայիսի 6-ին կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքով՝ 316-ի փոխարեն 310 ձայն ստանալով, չկարողացավ կանցլեր դառնալ: Բունդեսթագի նախագահ Քլյոքները քվեարկության արդյունքի մասին հայտարարեց 10 անց 6-ին:
Այս պահին Բունդեսթագում չկա որեւէ պատգամավոր, բոլորը լքել են նիստերի դահլիճը, քննարկում են, թե ինչպես սա հնարավոր դարձավ, երբ շաբաթներ շարունակ կոալիցիոն բանակցություններ էին վարում, դրանք հաջող որակելով: Ըստ սահմանադրության Բունդեսթագը 14 օրվա ընթացքում պիտի նիստ գումարի, նոր ընտրություն լինի: Քննարկվում է եւ հավանական է, որ Բունդեսթագի նիստը կլինի հենց վաղը՝ մայիսի 7-ին, թեկնածուն Ֆրիդրիհ Մերցն է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա