Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեսսին՝ երանելի բարձունքում. Արգենտինան նվաճեց չեմպիոնի տիտղոսը

19/12/2022
- Նորություններ, Սպորտ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաթարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով։ Արգենտինան Ֆրանսիային հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով՝ 4։2 հաշվով։ Ֆրանսիայի հավաքականը հայրենիք կվերադառնա արծաթե մեդալով՝ փոխչեմպիոնի տիտղոսով։

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվեց Ֆուտբոլի աշխարհի 2022 թ. առաջնության լավագույն ռմբարկու։

23-ամյա Մբապեն դարձավ ԱԱ-2022-ի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիրը: Արգենտինայի դեմ եզրափակիչ խաղում նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ մրցաշարում գոլերի թիվը հասցնելով 8-ի։

Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության հաղթող: Ավելի վաղ արգենտինացիները հաղթել են 1978 և 1986 թվականներին։ Ֆրանսիացիներն աշխարհի չեմպիոն են դարձել 1998 և 2018 թվականներին։

21-ամյա արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը ճանաչվեց ԱԱ-2022-ի  լավագույն երիտասարդ խաղացող։ Ընթացիկ մրցաշարի յոթ խաղում ֆուտբոլիստը դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Արգենտինայի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը՝ լավագույն դարպասապահ: Մարտինեսն աշխարհի առաջնությունից առաջ հարցազրույցում ասել է, որ Արգենտինայի հավաքականի քաշող ուժն 99,9 տոկոսով Մեսսին է, իսկ խմբի մյուս ֆուտբոլիստները լրացնելու են այն փոքրիկ մասը, ինչը Մեսսիին չի հաջողվի։

Շատերն էին սպասում, որ Լիոնել Մեսսիի՝ երկար տարիների չարչարանքը վերջապես հաջողությամբ կպսակվի, ու նա ձեռքը կվերցնի Աշխարհի առաջնության չեմպինոի գավաթը։

Ֆրանսիայի հավաքականը առաջնության խմբային փուլում 4:1 հաշվով հաղթել է Ավստրալիային, 2:1 հաշվով՝ Դանիային, 0:1 հաշվով զիջել է Թունիսին, 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է Լեհաստանին, քառորդ եզրափակիչում՝ 2:1 հաշվով Անգլիային, կիսաեզրափակիչում՝ 2:0 հաշվով Մարոկկոյի ընտրանուն:

Ֆրանսիա-Արգենտինա եզրափակիչ խաղին Քաթարի մարզադաշտից հետևում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա անձամբ արծաթե մեդալները հանձնեց իր երկրի հավաքականի ֆուտբոլիստներին։

Մարզական մեկնաբանների կարծիքով՝ բավականին երկար ժամանակ Աշխարհի առաջնությունում Ֆրանսիա-Արգենտինա թիմերի մրցակցության նման դրամատիկ պայքարով խաղ չէր եղել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս խաղաղապահները Շուշի֊Քարինտակ ճանապարհով հումանիտար օգնություն են տեղափոխել Արցախ

Հաջորդ գրառումը

Մահացել է Գալուստ Սահակյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Մահացել է Գալուստ Սահակյանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական