Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին և նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Tasnim-ը։
Միրզոյանը ողջունել է Երևանի և Թեհրանի բարեկամական հարաբերությունները և հայտնել Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու իր երկրի վճռականությունը։
Նա նաև բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանային իրադարձություններին աջակցելու հարցում։
Իր հերթին, Արաքչին ողջունել է երկու հարևանների միջև աճող հարաբերությունները և հայտնել Իրանի պատրաստակամությունը ընդլայնելու Հայաստանի հետ կապերը։
Նա նաև վերահաստատել է Իրանի աջակցությունը տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
Արաքչին աջակցություն է հայտնել Հայաստանի և նրա հարևանների միջև խաղաղ բանակցություններին՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ աջակցելու կայուն խաղաղությանը ողջ տարածաշրջանում։
Երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են պահպանել շփումները։