Քիչ առաջ, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, այսինքն՝ օրինական, ճանաչված տարածք չի ունեցել։
«Ցանկացած պահի կարող են գալ ու մեզ ասել՝ դուրս եկեք էս տարածքից, դուք ստեղ ապրելու կադաստրի թուղթ չունեք։ Պատկերացրեք, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք: Հայաստանը որպես պետություն՝ իր պատմության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե այն, ինչ ուզում ենք անել, ստացվի, առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական: Սեփականատեր կլինենք ոչ թե դե ֆակտո, այլեւ դե յուրե: Մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ «կադաստրի վկայական», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»,-ասաց նա։