Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք ոչխար չենք, որ գան ու մեզ քշեն. բոլոր այդ խոսակցությունները լուրջ չեմ ընդունում. Աղավնոյի գյուղապետ

21/06/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին մի քանի օրերի ընթացքում ֆեյսբուքյան տիրույթում քննարկվում է Բերձորի հարցը, և շատ օգտատերեր «իրենց ունեցած լուրերը» հրապարակելով, ասում են, թե Բերձորում այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո, Աղավնոյից հանելու են բնակչությանը, և այն հանձնեն թշնամուն։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանն ասաց, թե չի կարող շրջանառվող լուրերն ու խոսակցությունները լուրջ ընդունել։

«Այս լուրերը գալիս են այլ տեղից, իսկ ես Ալիևին առհասարակ չեմ էլ լսում։ Ճանապարհ է, թող սարքեն, մենք տեղում ենք, ու նրանք մեր կարծիքը գիտեն։

Մեզ համար որևէ բան չի փոխվել, չի էլ փոխվելու։ Եթե հիմա նախապես ինչ-որ հարթակ են ստեղծում, նախապատրաստական ծրագիր են փորձում իրականացնել՝ ապա ասեմ, որ իրենց նպատակին չեն հասնելու։ Ճանապարհը թող կառուցեն ավարտեն, կտեսնենք։ Մենք ոչխար չենք, որ գան ու մեզ քշեն։ Դրա համար բոլոր այդ խոսակցությունները լուրջ չեմ ընդունում։ Մենք մեր օրն ենք ապրում, չենք էլ լսում, թե ինչ են ասում»,- նշեց Անդրանիկ Չաուշյանը։

Ըստ Աղավնոյի գյուղապետի, նույնկերպ են մտածում նաև բնակչության մեծ մասը, և որևէ պարագայում իրենց տունը չեն լքելու։

«Մեր բնակչության մեծ մասը հենց այդպես է մտածում՝ հաստատակամ են, պետք է մնան Աղավնոյում։ Մեզ չեն կարող գումարի դիմաց առաջարկել լքել Աղավնոն, ինչպե՞ս կարղ են առաջարկել»,- հավելեց Անդրանիկ Չաուշյանը՝ անդրադառնալով տարածված այն խոսակցություններին, թե իբր Աղավնոյից դուրս գալու համար նույնիսկ բնակչությանը գումար են առաջարկել։

«Ես վերջերս բարձրաձայնել էի պետական աջակցություն տալու մասին, հարցրել էի՝ ինչ տալիս եք, հատուցո՞ւմ է, թե՞ աջակցություն, ասացին՝ ոչ, աջակցություն է։ Ես էլ ասացի՝ աջակցում եք՝ աջակցեք, ես կորոշեմ, այդ գումարով անասուն առնե՞մ, թե՞ ջերմոց կառուցեմ։ Ինչ-որ 10 մլն պետք է առաջարկեն, ո՞վ է գնահատել իմ տունը մոտ 10 մլն»,- շեշտեց Աղավնոյի գյուղապետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Բերձորի վիճակն ավելի մտահոգիչ կլինի, եթե չբնակեցվի, դրա մասին պետք է մտածել։

«Եթե նույնիսկ բերձորցիները չգան, թող այլ մարդիկ գան, հայեր։ Թող Քոբուլեթի չգնան, գան, օրինակ, 15 օրով մնան Բերձորում։ Հայրենիքը բոլորի համար է, չէ՞, թող այս ուղղությամբ մտածեն։ Տեսնենք, Աստված բարին կկատարի»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին հայտարարությունում նշված է «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի (Քարվաճառի) շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի (Բերձորի) շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Եռակողմ հայտարարության մեջ, ի դեպ, առանձին պարբերությամբ նշված է, թե ում է անցնելու Լաչինի միջանցքի վերահսկողությունը.

«Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Աղբյուրը՝ 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թագուհի Թովմասյանի՝ Գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման առթիվ հարուցվել է քրգործ

Հաջորդ գրառումը

Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025
Միջազգային

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025
Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
Միջազգային

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական