«2003-ին նախագահ դառնալուց ի վեր պատրաստվել եմ պատերազմի։ Քսան տարի առաջ, երբ ես սկսեցի իմ աշխատանքը որպես նախագահ, իմ սիրելի ժողովրդին ասացի, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի միջոցով ազատագրել մեր հողերը։ Մեզ նոր պատերազմ պետք չէ։
Մենք հասանք մեր ուզածին, վերականգնեցինք միջազգային իրավունքը, վերականգնեցինք պատմական արդարությունը, վերականգնեցինք մեր ազգային արժանապատվությունը, թշնամուն ցույց տվեցինք իր տեղը։
Թշնամին ծնկի է իջել մեր առջև, և ես այսօր այստեղ եմ՝ դիմելով հաղթանակած զինված ուժերին. մենք կատարել ենք բոլոր խնդիրները, բայց միևնույն ժամանակ, բանակաշինության հարցերը լինելու են մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկը։ Թող սա իմանան բոլորը և թող ոչ ոք չմոռանա․․․»,-օկուպացված Ստեփանակերտում զորահանդեսի ժամանակ ասել է բռնապետ Ալիևը։