Ռուսաստանը չի պլանավորում հարձակվել ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրների վրա. հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ Մոսկվան պատրաստ է այս հայտարարությունը օրինականացնել։
«Մենք, իհարկե, մտադրություն չունենք հարձակվելու ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Ռուսաստանը չի հետապնդում մեր երկրին վերագրվող ագրեսիվ նպատակները», – ընդգծել է փոխնախարարը։





