Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
«Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանը ունի ինքնիշխան տարածք ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել։ Այսինքն, այդ թեման, որ Ադրբեջան բարձրացնո՞ւմ է արդյոք անկլավի թեմա, Ադրբեջանը անկախ նրանից բարձրացնում է, թե չի բարձրացնում, մենք ենք բարձրացնում անկլավի թեման: Եթե հիմա որոշենք, ուզենանք, չենք կարող չբարձրացնենք։ Եվ այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկում ների տիրույթում և ամեն մեկս մեր փաստարկներով գնալու ենք։
Եթե տեսականորեն մենք ուզենանք, որ Ադրբեջանը որևէ ձևով չառնչվի այս հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք ասենք, մենք այս հարցը հանում ենք, բայց ո՞վ կարող և ո՞նց կարող այդ հարցը հանել: Ո՞վ կարող Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքի հարց հանի։
Երբ որ մենք այդ հարցը չենք անում, այդ հարցը ինքնաբերաբար բերում է, անկլավի թեման դնում է բանակցային սեղանի շուրջ։ Բանակցային սեղանի շուրջ ոչ մեկ չի կարող ոչ մեկի բերանը փակել։ Եվ բանակցությունը ընդհակառակը դրա համար է, որ խոսեն, փաստարկները դնեն իրար դեմ և նաև արդեն կանոնակարգ ունենք, որը ընդունված է և արդեն կանոնակարգը մեր փաստարկները փոխադարձաբար կանոնակարգում է: Եթե այդ փաստարկը համապատասխանում կանոնակարգին, ուրեմն դա աշխատող փաստարկ է, եթե չի համապատասխանում, կներեք չհամապատասխանող փաստարկ է: Սա է ամբողջ պատմությունը»: