«Մենք մինչև վերջ Ադրբեջանի հետ ենք Հայաստանի դեմ պայքարում»,- «Անադոլու»-ն հաղորդել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքերը, երբ նա ներկա է եղել ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մասնակիցների հետ հանդիպմանը:
Թուրք նախարարը հայտարարել է. «Մեր բոլոր միջոցներով մինչև վերջ Ադրբեջանի հետ ենք, ադրբեջանցի զինծառայողների հետ` ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանը մենակ չէ: Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին: 83 միլիոնանոց Թուրքիան մեր եղբայրների կողքին է»: