Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ տարվա ընթացքում 23 մահվան դեպք է եղել ՔԿՀ-ներում. սա սարսափելի ցուցանիշ է. Գառնիկ Դանիելյան

08/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տևական ժամանակ, ինչ պատգամավորական մանդատս վերցրել եմ՝ շուրջ երեք տարի, ես առաջին իսկ օրվանից խոսել եմ քրեակատարողական հիմնարկներում տարաբնույթ խնդիրների մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Առողջապահական ծառայության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող մեր հայրենակիցներն իրավունք ունեն պատշաճ բուժօգնություն ստանալու։ Քրեակատարողական հիմնարկների բուժծառայությունների հետ կապված բավականին խնդիրներ կան, և ես նաև հուսով եմ, որ այս քննարկումը դրական արդյունք կտա։

Կոնկրետ այս քննարկումը կապված է նրա հետ, որ մեկ տարվա ընթացքում 23 մահվան դեպք է եղել ՔԿՀ-ներում։ Սա սարսափելի ցուցանիշ է։ Մենք պիտի պատշաճ քննություն անցկացնենք, պետք է սկսենք այդ խնդիրների հետ կապված առարկայական քննություն և նաև այդ բարելավման աշխատանքները պիտի քրեակատարողական հիմնարկներում տարվեն։ ՔԿՀ-ները գերծանրաբեռնված են, դա նաև կապված է քաղաքական գործերով ազատազրկվածների թվի հետ»,-ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են կալանավորները դիմում ինքնավնասման, ինչին ի պատասխան՝ Գառնիկ Դանիելյանն նկատեց՝ պատճառները տարաբնույթ են։

«Անկախ ամեն ինչից՝ պիտի և՛ 23 դեպքերը, և՛ դրան նախորդած բոլոր դեպքերը պատշաճ քննության, ուսումնասիրության ենթարկվեն։ Քրեակատարողական հիմնարկներում գտնվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի պատշաճ բուժօգնության, իր դեղորայքները ստանալու, համապատասխան բուժզննություն անցնելու, բանտային պայմանների նորմալ բանտային նորմալ պայմաններ ունենալու։ Այս ամեն ինչը կոմպլեքս մոտեցում է, մեկ հանգամանքով պայմանավորված չի, հանգամանքները բազմաթիվ են»,-ընդգծեց պատգամավորը։

Դիտարկմանը, որ ՔԿՀ-ներում մահվան դեպքերից մեկով անձն ունեցել է առողջական խնդիրներ, բարձրաձայնել է այդ մասին, բայց պատշաճ բուժօգնություն չի ստացել, Գառնիկ Դանիելյանն ասաց՝ ինքը պարբերաբար այս խնդիրների մասին և՛ հրապարակայնորեն, և՛ոչ հրապարակայնորեն բարձրացնում է։

«Ես ուրախությամբ պիտի նշեմ, որ մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իմ բարձրացրած հարցերին վերջին մի քանի ամիսների ընթացքում պատշաճ վերաբերմունքի արժանացնում է։ Այլ օղակների վերաբերյալ նույնը չեմ կարող ասել։ Մենք ակնկալում ենք խնդիրների համապարփակ լուծումներ, ոչ թե մենք խնդիրը բարձրաձայնենք և դա դառնա հերթական վիճակագրությունը։

Մարդը ամիսներ շարունակ չպիտի հերթագրվի, և սպասի, թե երբ պիտի իր հերթը գա, որ դեղ ստանա։ Մենք չպիտի հասցնենք էն վիճակին, երբ որ որ արդեն մարդու վիճակը ծայրահեղ ծանր լինի և անդառնալի հետևանքներ լինեն, նոր գնանք էդ դեպքերի հետևից»,- ասաց պատգամավորը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանդիտական հարձակում. Միհրան Հակոբյանին մարմնական վնասվածքներով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ

Հաջորդ գրառումը

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի. այնպես պիտի անենք, որ ՔԿՀ-ներում 23 մահվան դեպքը չդառնա 24. Դանիելյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խնդիր եմ ձևակերպել, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը. Փաշինյան

07/05/2026
Նորություններ

Ուշի-ուշով հետևելու էի կալուգացի օլիգարխի ասուլիսին, թե չէ ՀՀ վարչապետն ուրիշ էլ ինչո՞վ կարող էր զբաղվել. Փաշինյանը հեգնեց Սամվել Կարապետյանին

07/05/2026
Նորություններ

ՌԴ նախագահին զգուշացրել եմ, որ չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին՝ քարոզարշավի պատճառով. Փաշինյան

07/05/2026
Նորություններ

Հատիկ-հատիկ ձեռներից առնելու ենք բոլոր գույքերը. Փաշինյանը կրկին սպառնաց Սամվել Կարապետյանին

07/05/2026
Հաջորդ գրառումը

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի. այնպես պիտի անենք, որ ՔԿՀ-ներում 23 մահվան դեպքը չդառնա 24. Դանիելյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական